Լրահոս
Օրվա լրահոսը

Կարծում եմ, նաեւ իր հետեւորդները չեն գնա այդ քայլին: Եթե Փաշինյանը որոշի իր սատանայական միտքը իրագործել, ես իմ համեստ աջակցությունն եմ ցուցաբերելու եկեղեցուն. Աղազարյան. «Իրավունք»

Հուլիս 29,2025 10:15

Եթե նույնիսկ ՔՊ-ում մարդիկ կրկնում են Փաշինյանի թեզերը, եւ տպավորություն է ստեղծվում, թե անվերապահ աջակցում են նրան, սակայն ոչ բոլորն են կիսում նրա գաղափարները։ Նման տեսակետ է հայտնում ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ ընդգծելով.

-Չնայած դրան, կարծում եմ, չեն լինելու մարդիկ, որոնք կփորձեն կասեցնել եկեղեցու դեմ արշավը։ Այս ամենի արդյունքում Նիկոլ Փաշինյանը իր համար շատ կարեւոր խնդիր լուծեց՝ համախմբեց թիմը իր, այսպես կոչված, հովանոցի տակ, որը կոչվում է ճնշումների, մարդկային արժանապատվության ոչնչացման եւ կոմպրոմատների հովանոց։

Եթե հարցազրույցները լսել եք, ապա տեսել եք՝ նրանք չեն ասում այն, ինչ իրոք մտածում են։ Յուրաքանչյուր ՔՊ-ական, լինի պատգամավոր, լինի նախարար, լինի շարքային անդամ, ամեն ինչ անելու է իշխանությունը վերարտադրելու համար։ Դա անելու է ոչ թե հանուն Նիկոլ Փաշինյանի, այլ հանուն ինքն իրեն։ Յուրաքանչյուրն իր տեղում ավելի մեծ ջանք կգործադրի այդ ամենի համար, քան ինքը՝ Փաշինյանը։

Այդուհանդերձ, ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի գնա դրան. այդ հայտարարությունները նա օգտագործում է որպես ճնշման գործիք՝ Գարեգին Երկրորդի վրա ազդեցություն գործադրելու նպատակով, որպեսզի նա կամավոր հեռանա։

Իմ կարծիքով, վերջին պահին Փաշինյանը որեւէ ձեւակերպում կգտնի ու կխուսանավի, որովհետեւ դրա հետեւանքները կարող են սարսափելի եւ կործանարար լինել պետականության համար։

Կարծում եմ, նաեւ իր հետեւորդները չեն գնա այդ քայլին՝ գիտակցելով, որ դա ուղղված է պետականության դեմ։ Միգուցե Նիկոլ Փաշինյանը, ըստ իրեն, դա անում է «հանուն վեհ գաղափարների», բայց իրականում դրա հետեւանքները կործանարար են լինելու:

Ամեն դեպքում, ես ուզում եմ հասկանալ՝ որտե՞ղ են այս երկրի հավատացյալները։ Եթե նրանց համեմատենք ինձ հետ, ես բոլորից էլ ավելի հավատացյալ եմ: Որովհետեւ եթե Նիկոլ Փաշինյանը որոշի իր սատանայական միտքը իրագործել, ես իմ համեստ աջակցությունն եմ ցուցաբերելու եկեղեցուն։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031