Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է լսելի դառնա Գազայում ապրող մարդու ձայնը, կասեցվի սպանության մեքենան. Միջին Արևելքի Հայ Դատի հանձնախմբ

Հուլիս 29,2025 13:13

Գազայի վրա հարձակման և պաշարման դեմ Միջին Արևելքի Հայ Դատի հանձնախմբի դատապարտման և խարանի հայտարարությունը

Գազայում անմեղ քաղաքացիների նկատմամբ շարունակվող բռնությունների խորապատկերին՝ Միջին Արեւելքի Հայ Դատի հանձնախումբը խստորեն դատապարտում է պաղեստինցի ժողովուրդի դեմ գործադրվող վայրագություններն ու լուրջ խախտումները։

Քաղաքացիների՝ մանուկների, կանանց և տարեցների թիրախավորումը, տների, հիվանդանոցների և հիմնական ենթակառուցվածքների ոչնչացումը ոչ միայն միջազգային օրենքի ակնհայտ խախտումներ են, այլ կազմակերպված հանցագործություն՝ ամբողջ աշխարհի աչքի առջև կատարվող։

Միջին Արեւելքի Հայ Դատի հանձնախումբը միաժամանակ դատապարտում է շուրջ երկու միլիոն մարդու դեմ իրականացվող պաշարման և սովամահության քաղաքականությունը, ինչը զրկում է նրանց արժանապատիվ կյանքի իրավունքից։ Այս խմբային պատիժը, որն արգելափակում է սնունդ, դեղորայք, ջուր եւ էլեկտրականություն,  փակում հիվանդների և մանուկների փրկության ճամփաները, մարդկության դեմ գործած հանցագործություն է, որի համար օրենքը պահանջում է պատասխանատվություն։ Այս ընթացքը ոչ մի արդարացում չի կարող ունենալ։

Միջազգային համայնքի անհասկանալի լռությունն այս աղետի նկատմամբ կասկածներ է հարուցում եւ հիշեցնում անուղղակի մեղսակցություն։ Երբ ջարդեր և դանդաղ մահվան քաղաքականություն է  կիրարկվում, լռությունն, արդեն ինքնին, դառնում է անարդարության մեղսակից։

Միջին Արեւելքի Հայ Դատի Հանձնախումբը կոչ է ուղղում միջազգային համայնքին՝ իր բոլոր կառույցներին և կազմակերպություններին՝ անհապաղ ու վճռական քայլեր ձեռնարկել՝ հարձակումները կասեցնելու, պաշարումը վերացնելու, քաղաքացիական բնակչության համար անմիջական պաշտպանություն ապահովելու եւ հանցավոր քաղաքականության պատասխանատուներին հանձնելու միջազգային արդարադատության։

Պետք է լսելի դառնա Գազայում ապրող մարդու ձայնը։ Պետք է կասեցվի սպանության մեքենան։ Պետք է  պաղեստինցին վերագտնի իր արժանապատիվ եւ ապահով կյանքի իրավունքը։

Միջին Արեւելքի Հայ Դատի Հանձնախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031