Լրահոս
Օրվա լրահոսը

«Սոգլասիե-Արմենիան» կբողոքարկի Արա Աբրահամյանից Երևանի նախկին «Մանկական աշխարհի» շենքի մոտ գտնվող հողատարածքը բռնագրավելու որոշումը

Հուլիս 29,2025 14:33

«Սոգլասիե-Արմենիան» կբողոքարկի Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա  Աբրահամյանից Երևանի նախկին «Մանկական աշխարհի» շենքի մոտ գտնվող հողատարածքը բռնագրավելու մասին Հակակոռուպցիոն դատարանի որոշումը, հայտնում է Arminfo-ն:

Հիշեցնենք՝ հուլիսի 25-ին դատարանը, գլխավոր դատախազության հայցի հիման վրա, որոշում է կայացրել դադարեցնել «Սոգլասիե-Արմենիա» ընկերության սեփականության իրավունքն ավելի քան 2800 քառակուսի մետր մակերեսով հողատարածքի նկատմամբ, անվավեր ճանաչել դրա պետական գրանցումը և հողատարածքը վերադարձնել Երևան համայնքին։

Խոսքը Երևանի կենտրոնում գտնվող նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի հողատարածքի մասին է, որն, ըստ դատախազության, սեփականաշնորհվել է օրենքի խախտմամբ։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից մեկ ամիս անց և ենթակա է հարկադիր կատարման՝ կամավոր կերպով կատարելուց հրաժարվելու դեպքում։

Ըստ «Սոգլասիե-Արմենիա» ՓԲԸ-ի՝ հակակոռուպցիոն դատարանի կողմից իրենց դեմ կայացված որոշումը կապված է Արամ Աբրամյանի գործունեության հետ. «Սոգլասիե-Արմենիա»-ի  սեփականատերը Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրամյանն է:

Ընկերությունը մտադիր է բողոքարկել որոշումը վերաքննիչ կարգով։

«Դատարանն անտեսել է օբյեկտիվ տվյալները և կայացրել որոշում, որը զուրկ է իրավական հիմքից: Դրա հիմնավորումները հակասում են ոչ միայն Սահմանադրական դատարանի դրույթներին և վճռաբեկ դատարանի պահանջներին, այլև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներում ամրագրված նորմերին», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։

«Սոգլասիե-Արմենիան» ընդգծել է, որ նույն դատավորը նախկինում մերժել է դատախազի հայցը հարևան հասցեում գտնվող մեկ այլ տարածքի վերաբերյալ, որի սեփականատերը իշխանությունների հետ կապված ընկերություն է:

ՓԲԸ-ն նաև նշել է, որ անհրաժեշտ շինարարական աշխատանքները իրենց կողմից կատարվում են, և ուշացումների, դժվարությունների և խոչընդոտների պատճառները վաղուց են ուղղվել վարչական մարմիններին։

Ավելի վաղ՝ 2024 թվականի մարտին, դատարանը, որպես ժամանակավոր միջոցառում, արգելել էր ընկերությանը ձեռնարկել գործողություններ, որոնք կարող էին հանգեցնել Արամի փողոց 32 հասցեում գտնվող չկառուցապատված հողամասի սեփականատիրոջ փոփոխության: Արգելքը ուժի մեջ կմտնի մինչև դատարանի որոշման կատարումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031