Լրահոս
Օրվա լրահոսը

Կանխենք անտառային հրդեհների առաջացումը՝ հետևելով այս պարզ, բայց կարևոր խորհուրդներին. ՆԳՆ հիշեցումը

Հուլիս 29,2025 15:36

Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեցնում ենք, որ հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ն անտառային տարածքներում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան: Խնդրում ենք լինել առավել զգոն, հոգատար և հետևողական՝ միասին կանխելու անտառային հրդեհների առաջացումը: Խնդրում ենք հետևել այս պարզ, բայց կարևոր խորհուրդներին.

մի՛ գցեք գետնին այրվող լուցկի և չմարված ծխախոտի մնացորդ

մի՛ վառեք խարույկ չնախատեսված վայրերում

մաքրե՛ք շրջակայքը շշերից, ապակու կտորներից, քանի որ դրանք կարող են արևի ճառագայթները կենտրոնացնել մեկ կետի վրա և դառնալ հրդեհի պատճառ

մի՛ թողեք տարածքում դյուրավառ նյութեր և դրանցով ներծծված լաթեր

միշտ համոզվե՛ք, որ անտառը լքելուց խարույկը լիովին մարված է

անտառամերձ տարածքներում մի՛ կատարեք չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից)։

Անմիջապես զանգահարե՛ք ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին անտառային հրդեհի վտանգ ներկայացնող ցանկացած իրավիճակի դեպքում:

Հիշե՛ք, որ անտառը միայն բնություն չէ, այն մեր ազգային հարստությունն է, իսկ անվտանգությունը՝ առաջնահերթություն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
  ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031