ՀՀ «ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ» պատգամավորական ակումբի նախագահության անդամ Կիմ Բալայանի հայտարարությունը
Ցավով արձանագրում ենք, որ 2018թ. իշխանազավթումից հետո գործող իշխանությունները բազմաթիվ անգամներ, խախտելով ՀՀ Անկախության մասին հռչակագիրը եւ ՀՀ Սահմանադրությունը, իսկ 2020թ. նոյեմբերի 9-ից ավելի ակնհայտ փոխելով ՀՀ ներքին եւ արտաքին քաղաքականությունը իրականացնում են դրսից թելադրվող հակազգային ծրագիր, որը կհանգեցնի ՀՀ կործանմանը։
Դրա վառ ապացույցներն են միջազգայնորեն ճանաչված Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության ինքնորոշման իրավունքի անտեսումը, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելը, արցախահայերին ցեղասպանության ենթարկելը, Հայ Առաքելական սուրբ եկեղեցու դեմ տարվող ազգապառակտիչ գործունեությունը, խոշոր բարերար Սամվել Կարապետյանի կալանավորումը, Հայ հեղափոխական Դաշնակցություն կուսակցության նկատմամբ տարվող հետապնդումները, ՀՀ Գերագույն խորհրդի եւ ՀՀ ազգային ժողովի չորս գումարումների պատգամավոր, «Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբ»-ի նախագահության անդամ Ռուբեն Հակոբյանի անհիմն եւ չպատճառաբանված կալանավորումը։
Մարդ, որը իր հրապարակային գործունեությամբ միշտ ունեցել է ազգապահպան դիրքորոշում եւ բոլոր իշխանությունների ժամանակ դրսեւորել է իրեն որպես անաչառ եւ օբյեկտիվ քաղաքական գործիչ։
Կարդացեք նաև
Կոչ ենք անում ՀՀ քաղաքական ուժերին եւ ազգային մտածելակերպ ունեցող անձանց՝ մի կողմ դնել ներքին տարաձայնությունները եւ համախմբելով հասարակությանը հասնել այս իշխանությունների հեռացմանը։
Մենք համոզված ենք, որ Հայրենիքը փրկելու այլ ուղի չկա։
Կիմ ԲԱԼԱՅԱՆ