Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնակցային դպրոցի «Հայաստանի պատմություն» դասագիրքը հապաղում են տեղադրել առցանց հարթակում

Հուլիս 29,2025 16:39

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը օրերս ֆեյսբուքի իր էջում գրել էր,որ սեպտեմբերի 1-ից դպրոց է մտնելու «Հայաստանի պատմություն» առարկայի 9-րդ դասարանի դասագիրքը: Նա նաեւ լուսանկարներ էր հրապարակել դասագրքից, որը ստեղծել են Վահրամ Սողոմոնյանի Մասնակցային դպրոցի մասնագետները:

Aravot.am-ը կապվեց Վահրամ Սողոմոնյանի հետ, հետաքրքրվեցինք՝ ինչու դասագրքի առցանց տարբերակը զետեղված չէ էլեկտրոնային պաշարների շտեմարանում կամ որեւէ այլ առցանց հարթակում, ինչպես արվում է սովորաբար:

Նա ասաց, որ օգոստոսին կտեղադրվի Պաշարների շտեմարանում եւ ԴՇՀ (դասագրքերի շրջանառու հիմնադրամի) կայքում: Նաեւ նշեց,որ տեղադրման ժամկետը ԿԳՄՍ նախարարությունից է կախված:

Հարցրինք՝ իսկ դասագրքի շապիկի նկարը 1988, թե 2018թ ցույցերից է: Վահրամ Սողոմոնյանը պատասխանեց՝ 1988:

ԿԳՄՍ նախարարությունից էլ մեկնաբանություն խնդրեցինք,խոստացան ճշտելուց հետո պատասխանել:

9-րդ դասարանի «Հայաստանի պատմության» դասագրքի նախաբանում հեղինակները գրել են, որ այս անգամ «ճամփորդությունը» սկսվում է 19-րդ դարի վերջերից եւ ավարտվում 21-րդ դարի սկզբին՝ գրեթե մեր օրերում: Հեղինակները գրել են, որ կան որոշակի վիճելի փաստեր եւ նույն պատմական իրադարձությունը կարող է տարբեր լույսի ներքո ներկայացվել՝ կախված նրանից, թե ով է պատմությունը պատմողը:

Հիշեցնենք, որ Մասնակցային դպրոցի կազմած պատմության մեկ այլ դասագիրք աղմուկ էր հանել, դասագրքի բովանդակության վերաբերյալ քննադատական կարծիքներ էին հնչել մասնագետների կողմից:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031