«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության այսօրվա ներքին եւ արտաքին քաղաքականության կարգավիճակը, հաշվի առնելով այն, որ Հայաստանի Հանրապետության թշնամիները միայն Թուրքիան ու Ադրբեջանը չեն, այլ նաեւ կան արտաքին թշնամիներ, որոնց նպատակը նախ եւ առաջ Հարավային Կովկասում պան-թուրքական ծրագիրը իրականացման վերջնական փուլի հասցնելն է, բոլոր հարցերը փոխկապակցված են եւ ունեն տրամաբանական կապ ու Հայաստանի պոտենցիալը վերջնականապես սպառելու նպատակ»,- «Հայելի» ակումբում նշեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը՝ նկատի ունենալով Ջերմուկի դեպքերը, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից ատոմակայանը փակելու ձգտումը, Սյունիքի թեման, ինչպես նաեւ այս իշխանությունների կողմից եկեղեցու դեմ արշավը:
«Ջերմուկի մասին ես էլ ունեմ ճշտված տեղեկություններ, փաստագրված ապացույցներ չենք կարող ներկայացնել, բայց ունենք այնպիսի փորձ այսօրվա Հայաստանում, որ տարածքային ու պետականության զիջումները, հայրենիքի կորուստը այս իշխանության գլխավոր սլոգանն են, իրենք դրանով են քաղաքականությունն առաջ տանում, կարեւորը՝ հանձնենք, զիջենք, տանք, միայն թե Հայաստանի Հանրապետությունում մնանք իշխանության: Հետեւաբար, կարող ենք կասկածներ ունենալ, որ Ջերմուկում դիրքային զիջումներ եղել են:
Ես սրանից մեկ ամիս առաջ խոսել եմ, որ Սյունիքի հարավային հատվածում կա տեղադրված ադրբեջանական նոր անցակետ, տեղանքը չեմ նշի, որովհետեւ կվնասեմ որոշ մարդկանց: Իսկ ապացույցները կհրապարակեմ այն ժամանակ, երբ հարկ համարեմ: Նույնպիսի տեղեկություններ ունեմ նաեւ Ջերմուկի մասին, որոնց հանդեպ ունեմ լիարժեք հավատ եւ չեմ կասկածում, որ դրանք իրականությունն են»,-հավելեց Գառնիկ Դավթյանը:
Ինչ վերաբերվում է ատոմակայանին, բանախոսի ձեւակերպմամբ, այն ոչ միայն մեզ հոսանքով է ապահովում, այլեւ ունի ռազմաքաղաքական եւ անվտանգային նշանակություն:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ