Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Պողոսյանն անդրադարձել է իրավական փոխօգնության շրջանակներում Քննչական կոմիտեի կողմից Իտալիայի իրավապահ մարմիններին ուղարկված փոխօգնության խնդրանքներին

Հուլիս 29,2025 19:07

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:

Ողջունելով դեսպանին՝ Արթուր Պողոսյանը կարևորել է երկու երկրների իրավապահ համակարգերի միջև ձևավորված սերտ փոխգործակցությունը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահին՝ կողմերի միջև համագործակցության շարունակականության ապահովման ուղղությամբ դրսևորած պատրաստակամության համար:

Հանդիպման ընթացքում Արթուր Պողոսյանն անդրադարձել է իրավական փոխօգնության շրջանակներում Քննչական կոմիտեի կողմից Իտալիայի իրավապահ մարմիններին ուղարկված փոխօգնության խնդրանքներին, քրեական վարույթներով ցուցաբերվող իրավական օգնությանը՝ գոհունակությամբ արձանագրելով, որ մի շարք դեպքերով իրավական փոխօգնության շրջանակներում ստացված հարցումներն էական նշանակություն են ունեցել հանրային հնչեղություն ստացած քրեական վարույթների ընթացքը լուծելու համար:

Կողմերը քննարկել են փորձաքննությունների և տեխնոլոգիական միջոցների կիրառման ոլորտում փորձի փոխանակման, քննիչների համատեղ մասնագիտական վերապատրաստումների, փոխայցելությունների հնարավորությունները:

Հանդիպման վերջում կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադարձ կապերն առավել ընդլայնելու, սերտ համագործակցություն ապահովելու և փորձի փոխանակման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ:

 

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031