«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Համաձայն պաշտոնական վիճակագրության, Հայաստանի Հանրապետությունում՝
🚫 2,436,000 մարդ չի կարող իրեն թույլ տալ ամբողջ ընտանիքով առնվազն մեկ շաբաթ տևողությամբ արձակուրդ անցկացնել տնից հեռու։
🚫 2,142,000 մարդ չի կարող իրեն թույլ տալ փոխարինել տան մաշված կահույքը։
Կարդացեք նաև
🚫 1,941,000 մարդ չի կարող իրեն թույլ տալ կատարել 45,000 դրամի անսպասելի ծախս։
🚫 2,418,000 մարդ չի կարող իրեն թույլ տալ տնից դուրս կանոնավոր մասնակցել ժամանցային միջոցառումներին (սպորտ, կինո, համերգ)։
🚫 1,461,000 մարդ չի կարող իրեն թույլ տալ օրը մեջ մսով կերակուր ուտել։
🚫 1,764,000 մարդ չի կարող իրեն թույլ տալ ավտոմեքենա ունենալ։
🚫 1,554,000 մարդ չի կարող իրեն թույլ տալ ամիսը գոնե մեկ անգամ մասնակցել ընկերական կամ բարեկամական խնջույքի։
🚫 1,020,000 մարդ չի կարող իրեն թույլ տալ տանը բավարար ջերմություն ապահովել։
Սրանք պարզապես թվեր չեն։ Սրանք իրական կյանքի հարյուր հազարավոր պատմություններ են»։