Լրահոս
Օրվա լրահոսը

«Տաշիր Արենան» պատրաստվում է տարվա գլխավոր պրեմիերային. նոր շոուի 150 մասնակիցներ ժամանել են Երևան

Հուլիս 29,2025 22:40

Այսօր Երևան է ժամանել թատերական-կրկեսային ներկայացման ստեղծագործական միջազգային խումբը, որը մասնակցելու է Երևանի լեգենդար կրկեսի տարածքում կառուցված «Տաշիր Արենայի» պրեմիերային սեզոնի բացման խոշորածավալ հանդիսությանը, որը տեղի կունենա այս աշնանը:

Հայաստան ժամանած խմբում ընդգրկված են ավելի քան 150 մասնագետներ տարբեր երկրներից՝ արտիստներ, ռեժիսորներ, պրոդյուսերներ, տեխնիկական աշխատակիցներ, խորեոգրաֆներ, բեմանկարիչներ, լույսի և հագուստի դիզայներներ։ Նրանք ավարտին են հասցնելու տարածաշրջանում նախադեպը չունեցող շոուի նախապատրաստական աշխատանքը։

Առաջին անգամ է Հայաստանը նման խոշորածավալ նախագիծ հյուրընկալում։ Սա բացառապես նոր մակարդակի յուրահատուկ ներկայացում է՝ միջազգային մասնագետների մասնակցությամբ, և լույսի, ձայնի, մուլտիմեդիայի ու բեմային ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։ Առաջիկա պրեմիերան ոչ թե ադապտացիա է կամ հյուրախաղ, այլ լիարժեք ստեղծագործություն, որը ստեղծվել է հենց Հայաստանի ու հայ հանդիսատեսի համար՝ հայաստանյան շոուների որակը նոր նշաձողի բարձրացնելով։

Նախապատրաստական աշխատանքն ու փորձերը տևել են ավելի քան մեկ տարի։ Այժմ ամբողջ թիմը Երևանում է՝ գլխավոր բեմում վերջնական փորձեր կատարելու համար։ Փորձերն ու շոուի նախապատրաստական աշխատանքները տևել են մոտ երկու տարի, և այսօր ամբողջ թիմը գտնվում է Երևանում՝ գլխավոր բեմում մեծ պրեմիերայից առաջ վերջին փորձերը անցկացնելու համար։

«Մենք փորձել ենք ստեղծել մի տարածք, որում ծնվում են հույզեր, ներշնչանք և համընդհանուր ստեղծագործական գործընթացի զգացողություն։ Թեև հարթակը միջազգային նշանակություն ունի, նրա ստեղծմանն ակտիվ կերպով մասնակցել են նաև հայ մասնագետներ։ Սա սոսկ բեմ չէ, այլ համագործակցության, փորձի փոխանակման և տեղական տաղանդների աջակցության համար ձևավորված կենդանի հարթակ»։

Ներկայացման բեմադրող ռեժիսորն է կրկեսային արվեստում աշխարհի ամենապահանջված մասնագետներից մեկը՝ Պավել Բրյունը։ Նրա գործերի ցանկում են բազմաթիվ խոշորածավալ ներկայացումներ Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ասիայի և Ռուսաստանի խոշորագույն դահլիճներում, ինչպես նաև Cirque du Soleil և DRAGONE ընկերությունների համար պատրաստված նախագծեր։

«Իմ գործընկերների, գործընկեր և ընկեր պրոդյուսերական կենտրոն MEDUSE-ի թիմի հետ մենք երկար ենք նախապատրաստվել՝ Երևանում ներկայացնելու լավագույնը, որն աշխարհն այսօր առաջարկում է թատերական և կրկեսային արվեստի ոլորտում։ Առջևում վերջնական փորձերն են և պրեմիերան, որն իսկական տոն կդառնա հայ հանդիսատեսի համար՝ ուրախություն պարգևելով թե՛ մեծերին, թե՛ փոքրերին։ Այս նախագիծը ստեղծվել է հատուկ «Տաշիր Արենայի» համար, և նախադեպը չունի ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում», – նշել է նա։

Ներկայացման պրեմիերան կկայանա վերջնական նախապատրաստություններից անմիջապես հետո, կոնկրետ օրվա մասին լրացուցիչ կհայտարարվի։ Այն տեղի կունենա նոր սերնդի շոուի ձևաչափով՝ համադրելով կրկեսային արվեստը, թատրոնը, պարարվեստը, կենդանի երաժշտությունը, թվային տեխնոլոգիաներն ու տեսողական հատուկ էֆեկտները։

Ներկայացման հայեցակարգը մշակվել է միջազգային առաջատար մասնագետների մասնակցությամբ, և այն կդառնա նոր Հայաստանի այցեքարտը՝ ժամանակակից, դինամիկ, բաց նորարարությունների և համարձակ ստեղծագործական լուծումների համար։ Նախագիծն ամբողջությամբ իրականացնում է «Տաշիր» ընկերությունների խումբը՝ սկսած շենքի կառուցումից մինչև այս խոշորածավալ ներկայացման բեմադրումը։

Պավել Բրյուն

Կրկեսային շոուների ռեժիսոր-բեմադրիչ, արտ-տնօրեն, խորեոգրաֆ

Պավել Բրյունը տարիներ շարունակ աշխատել է որպես գեղարվեստական ղեկավար և խորեոգրաֆ կանադական Cirque du Soleil ընկերությունում։ Նա մասնակցել է այնպիսի ներկայացումների ստեղծմանը, ինչպիսիք են Nouvele Experience, Saltimbanco, Mystère, O և Alegría։

Բրյունն աշխատել է Լաս Վեգասի խոշորագույն և ամենահաջողված շոուների հետ։ Վեց տարվա ընթացքում եղել է Cirque du Soleil-ի Residential Shows Division ստորաբաժանման կազմակերպիչներից մեկը, որն արտադրում և ղեկավարում է Լաս Վեգասում գործող հինգ շոուներ՝ Mystère, O, Kà, Zumanity և Love։

2001 թվականից սկսած վեց տարի շարունակ Պավել Բրյունը համագործակցել է բելգիական Dragone ընկերության հետ որպես  գեղարվեստական ղեկավարի օգնական (Associate Artistic Director) և աշխատել է այնպիսի նախագծերի վրա, ինչպիսիք են A New Day՝ Սելին Դիոնի մասնակցությամբ, և Le Rêve։

2003-2006 թթ. Պավել Բրյունն աշխատել է բացառապես Սելին Դիոնի հետ՝ որպես նրա շոուի՝ A New Day-ի գեղարվեստական ղեկավար։

«Տաշիր» ընկերությունների խմբի մասին

«Տաշիր» ընկերությունների խումբը՝ հիմնված 1999 թվականին գործարար Սամվել Կարապետյանի կողմից, խոշորագույն մասնավոր բազմաճյուղ հոլդինգներից մեկն է։ Խմբի կազմում են ավելի քան 200 ընկերություններ, որոնք գործում են տնտեսության տարբեր ճյուղերում՝ շինարարություն, էներգետիկա, դեվելոփմենթ, արդյունաբերություն, առևտուր, ֆինանսներ, բժշկություն և ՏՏ։ Աշխատակիցների ընդհանուր թիվը գերազանցում է 45 հազարը, իսկ ընկերության գործունեության աշխարհագրությունը ընդգրկում է ավելի քան 50 քաղաք Ռուսաստանում, ԱՊՀ-ում և արտերկրում։

«Տաշիրը» հանդիսանում է Հայաստանի խոշորագույն մասնավոր ներդրողներից մեկը՝ հետևողականորեն աջակցելով սոցիալական, մշակութային և ենթակառուցվածքային նախաձեռնություններին։ Խմբի գործունեությունը Հայաստանում ընդգրկում է հիմնական ոլորտները և զգալի ազդեցություն ունի երկրի տնտեսության և բնակիչների առօրյա կյանքի վրա՝ մասնավորապես էներգետիկա, արդյունաբերություն, շինարարություն և քաղաքային ենթակառուցվածք։

2015 թվականին «Տաշիր» ընկերությունը ձեռք բերեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ մեկնարկելով երկրի էներգետիկ համակարգի մասշտաբային արդիականացումը։ Անշարժ գույքի և զարգացման ոլորտում իրականացվել են ազգային նշանակության նախագծեր, այդ թվում՝ «Ռիո Մոլ» առևտրա-ժամանցային կենտրոնի, «Դալմա Գարդեն Մոլ»-ի, Երևանի «Tashir Street»-ի կառուցումը, ինչպես նաև Երևանի կրկեսի վերակառուցումը, որը կվերաբացվի 2025 թվականին

«Տաշիր Արենա» բրենդով։Անշարժ գույքի և դեվելոփմենթի ոլորտում իրականացվել են ազգային նշանակության նախագծեր, այդ թվում՝ «Ռիո Մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնի կառուցումը Երևանում, ինչպես նաև Երևանի կրկեսի վերակառուցումը, որն այժմ վերագործարկվել է որպես «Տաշիր Արենա»։

Ընկերությունը նաև ակտիվորեն մասնակցում է սոցիալական և բարեգործական ծրագրերի՝ աջակցելով կրթությանն ու առողջապահությանը, օգնելով պատերազմական գործողություններից տուժած ընտանիքներին, վերականգնելով մշակութային կոթողներ և զարգացնելով հասարակական ենթակառուցվածքները։

«Տաշիրի» ներկայությունը Հայաստանում ոչ միայն երկարաժամկետ ներդրումների մասին է, այլև պատասխանատու զարգացման օրինակ՝ ամրապնդելով կապը հայ սփյուռքի և Հայրենիքի միջև։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031