Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ կադաստրի կոմիտեի վճռաբեկ բողոքը մերժվել է արխիվի պետի գործով

Հուլիս 30,2025 12:30

ՀՀ կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման արխիվի բաժնի պետ Ա.Ա-ից փորձել էին ազատվել նախ գլխավոր քարտուղարի նկատողությամբ, ապա կոմիտեի ղեկավարի հրամանով նրա լիազորությունները դադարեցնելով:

Վարչական դատարանի վճռով արխիվի պետը վերականգնվել էր իր աշխատանքում: Նա մոտ երեք տարի հայտնվել էր հարկադիր պարապուրդում: ՀՀ վարչական դատարանը մասնակի էր բավարարել Ա.Ա-ի (նրա խնդրանքով, կհրապարակենք միայն անուն-ազգանվան սկզբնատառերը-Ռ.Մ.)  հայցապահանջը, վճարելու հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի մնացած մասով հայցապահանջը մերժել էր: Կոմիտեն դիմել էր վերաքննիչ բողոքով վերաքննիչ վարչական դատարան, որը 2024թ. հուլիսի 11-ին մերժել էր բողոքը:

Կադաստրի կոմիտեն այս անգամ վճռաբեկ բողոք էր բերել:

ՀՀ վճռաբեկ դատարանն օրեր առաջ արձանագրել է, որ հարկադիր պարապուրդի ժամանակահատվածն ընդգրկում է այն ժամանակահատվածը, որի ընթացքում աշխատողը «ոչ իր մեղքով» մեկուսացվում է աշխատանքային հարաբերություններից: ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է ՀՀ կադաստրի կոմիտեի բողոքը, իրավաչափ համարել թե վարչական, թե վերաքննիչ վարչական դատարանների որոշումները, հղում կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքին (265 հոդվածի 1-ին մաս), փաստելով, որ հայցվորին հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը ենթակա է ամբողջ ծավալով վճարման՝ «անկախ որեւէ գործատուի մոտ աշխատած լինելու հանգամանքից»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.07.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031