Լրահոս
Օրվա լրահոսը

Արբիտրաժային դատարանում ՀՀ-ի դեմ հայցապահանջների չափը կազմում է 1,5 մլրդ ԱՄՆ դոլար. «Ժողովուրդ»

Հուլիս 30,2025 09:01

Հարցում ուղարկեցինք ՀՀ Կառավարություն՝ տեղեկանալու, թե Հայաստանի Հանրապետությունը արբիտրաժային դատարանում, Հայաստանի դեմ ներկայացված հայցերի շրջանակում, որ դեպքերում է հաղթանակ տարել։ Այս պահին արբիտրաժային դատարանում քանի հայց կա ընդդեմ Հայաստանի, եւ որքան պարտավորություն ունի Հայաստանը այդ հայցերի շրջանակում, որքան են կազմում հայցապահանջները (խնդրել էինք ներկայացնել դոլարով)։

Հարցման պատասխանից հասկանում ենք, որ արբիտրաժային դատարանում ՀՀ-ի դեմ հայցապահանջի չափը կազմում է 1,5 մլրդ ԱՄՆ դոլար։

Իսկ Հայաստանը հաղթել է 2 դեպքում. առաջինը՝ «Էդմոնդ Խուդյանը եւ «Արին Կապիտալ Ինվեսթմենթս» ընկերությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» դատի շրջանակում: Ըստ այդմ, վերջիններիս վրա դրվել է համապարտ պարտավորություն՝ Հայաստանի Հանրապետությանը վճարել 337,466.34 ԱՄՆ դոլար՝ ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնին վճարված կանխավճարի չափով, ու 400,000 ԱՄՆ դոլար՝ որպես արբիտրաժային գործի շրջանակում Հայաստանի Հանրապետության կատարած իրավաբանական ծախսերի փոխհատուցում:

Արբիտրաժային 2-րդ հաղթանակը «Ջ. Բորկովսկին եւ Ռասիա ՖԶէ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործն է, որով ամբողջությամբ մերժվել են հայցվորների պահանջները եւ պարտավորեցրել վերջիններիս Հայաստանի Հանրապետությանը փոխհատուցել ընդհանուր 2,783,250.09 ԱՄՆ դոլար, ինչը հետագայում հարուցված չեղարկման վարույթի արդյունքում հայցվորների կողմից կատարվել է:

ՀՀ Կառավարությունից «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնապես տեղեկացրին, թե Հայաստանի Հանրապետության դեմ դեռ մնում են «Walnort Finance Limited-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության», «Amulsar Investor Ventures LLC-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության», «Sanitek S.a.r.l., Sari Haddad եւ Elias Doumet-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության», «էյր Արաբիան» ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործերը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031