Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Նավասարդյան. Սա պետական բյուջեի հնարավորությունների օգտագործում է հօգուտ իշխող ուժի. «Ֆակտոր»

Հուլիս 30,2025 09:26

«Կրթվելը նորաձեւ է» շարժման շրջանակներում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքերն արդեն քաղաքացիների լայն շրջանակի հասանելի կդառնան։ «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնած կրթական ներկայացվող այս արշավը հեռարձակվում է նաև հեռուստատեսությամբ։ Վարչապետի, նրա տիկնոջ և այլ բանախոսների դասախոսությունները հայտնվել են պետական ֆինանսավորմամբ գործող Հանրային հեռուստաընկերության եթերում։

Ինչու և ինչ սկզբունքով է Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի արշավը հեռարձակվում հարկատուներից միայն 2025 թվականի գործունեության համար 6 միլիարդ 578 մլն դրամ ստացած Հանրային ՀԸ-ով։ Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան Հանրայինից հայտնել են, որ վարչապետի և տիկնոջ նախաձեռնությունը անվճար են հեռարձակում՝ ոչ կոմերցիոն հիմունքներով։

Ուշագրավ է, որ Փաշինյանի և Աննա Հակոբյանի նախագիծը հանրային ռեսուրսով անվճար հեռարձակվում է «փրայմ թայմին», երբ դիտողականության մակարդակը համեմատաբար բարձր է։ Թողարկումներից մեկը հեռարձակվել է հուլիսի 18-ին՝ ժամը 22:00-ի հատվածում։ Հ1-ից վստահեցնում են՝ անվճար եթերներ բազմաթիվ անգամ տրամադրել են այլ կազմակերպությունների և այլ անձանց։ Չնայած մեր ուղիղ հարցն անպատասխան են թողել, թե կոնկրետ ինչպես է որոշվել, որ Հանրայինի եթերը Փաշինյանի դասախոսության անհրաժեշտությունն ունի։

Երեւանի մամուլի ակումբի երկարամյա ղեկավար Բորիս Նավասարդյանը, թե կրթական ներկայացվող այս արշավը, թե Փաշինյանի շատ այլ գործողություններ կապում է մի քանի ամսից սպասվող խորհրդարանական ընտրությունների հետ։

Բորիս Նավասարդյանը խնդրահարույց է համարում պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորվող հեռուստաընկերությամբ նման ֆորմատի հեռարձակումը։ Ըստ նրա՝ սա պետական բյուջեի հնարավորությունների օգտագործում է հօգուտ իշխող ուժի։

Նարեկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031