Լրահոս
Օրվա լրահոսը

Միջանցքի ստեղծումը հակասում է մեր ազգային շահերին. իրանցի պաշտոնյա

Հուլիս 30,2025 11:44

Detq. Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարել է, որ Հայաստանը Իրանի հարևանն ու ռազմավարական գործընկերն է, և Իրանը միշտ լավագույն հարաբերություններն է ունեցել Հայաստանի հետ, որը ծառայում է որպես երկրի կապող օղակ դեպի Եվրոպա, գրում է Sepah Pasdaran-ի տելեգրամյան ալիքը։

«Այդ միջանցքի ստեղծումը հակասում է մեր ազգային շահերին։ Մենք տեսնում ենք սիոնիստական գործունեություն և նեոօսմանյան հավակնություններ տարածաշրջանում։

Այդ հարցում Հայաստանի կառավարության և մեր դիրքորոշումը համընկնում է»,- քաղաքական գործչի խոսքերն է մեջբերում ալիքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031