Ադրբեջանում պահվող 23 հայ ռազմագերիներին վերջին տեսակցությունը և նրանց վերջին կապը ընտանիքների հետ կազմակերպվել է այս տարվա հունիսին՝ Միջազգային Կարմիր Խաչի միջոցով։ Դրանից հետո կազմակերպությունը դադարեցրել է աշխատանքը Ադրբեջանում՝ այդ երկրի ղեկավարության պահանջով։
Բաքվում պահվող հայ գերիների ամբողջական մեկուսացումը կանխելու համար այս պահին միջազգային իրավունքի մասնագետները մատնանշում են մեկ մեխանիզմ՝ «հյուպատոսական այցելություններ» կազմակերպելու հնարավորությունը։
Միջազգային իրավունքի մասնագետ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանն ասում է, որ սա միջազգային իրավունքում ընդունված գործիք է, երբ ցանկացած պետություն կարող է իր քաղաքացուն տեսակցել այլ երկրում, եթե վերջինս զրկված է ազատությունից։
Մանրամասները՝ այստեղ:
Կարդացեք նաև
Free Armenian Hostages