Լրահոս
Օրվա լրահոսը

Միջնորդություն ենք ներկայացրել՝ պաշտպանության կողմին հասանելի նախաքննական գաղտնիքը հրապարակելու թույլտվություն ստանալու. Հովհաննես Խուդոյան

Հուլիս 30,2025 14:36

Փաստաբան Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան գրառումը

Նկատի ունենալով նախաքննական գաղտնիքի պայմաններում քննչական կոմիտեի կողմից միակողմանի ու թերի տեղեկությունների տարածումը` այսօր միջնորդություն ենք ներկայացրել քննիչին` պաշտպանության կողմին հասանելի դարձած ծավալով նախաքննական գաղտնիքը հրապարակելու թույլտվություն ստանալու մասին:

Առաջին անգամ քննչական կոմիտեն հրապարակեց մոնտաժված ձայնագրություններ, որոնցում ակնհայտ խեղաթյուրվում էր բովանդակությունը /օրինակ` գլխավոր դատախազի` խորհրդարան ներկայացրած նյութերի հետ համեմատելով/:

Առաջին անգամ չէինք բացառել փոքր հավանականությունը, որ դա կարող է լինել շտապելու կամ թերի տեղեկացված լինելու արդյունք:

Բայց երբ քննչական կոմիտեն, ստանալով թերությունների մասին առարկությունները, հաջորդիվ առանց փոփոխությունների սկսեց տարածել մոնտաժված ձայնագրությունների անգլերեն թարգմանությունը, պարզ դարձավ, որ նպատակը ոչ միայն հայ հասարակության մոլորեցումն է, այլև արտաքին աշխարհին կեղծ քարոզչական, բայց ոչ երբեք իրավական նյութի մատուցումն է:

Ուստի, հետայսու, գործի վերաբերյալ կարևոր տեղեկությունները միաժամանակ փոխանցելու ենք նաև ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչություններին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031