ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 2025թ․ հուլիսի 30-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբերի հետ խստացված վերահսկողություն է իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարողների նկատմամբ։
Տեսչական մարմնի Երևանի տրանսպորտային անվտանգության բաժանմունքի մասնագետները մշտադիտարկման արդյունքում հայտաբերել են 4 տրանսպորտային միջոց, որոնք ուղևորափոխադրում են կատարել առանց համապատասխան լիցենզիայի առկայության։
Վերահսկողության արդյունքում հայտնաբերված իրավախախտ բոլոր տրանսպորտային միջոցների նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ։
Հիշեցնենք, որ համաձայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 8-րդ կետ, այն է՝ «Ֆիզիկական անձանց կողմից թեթև մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացումը թույլատրվում է միայն էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով»։ Խոսքը վերաբերվում է առանց տաքսի կահավորման թեթև մարդատար ավտոմոբիլներին, իսկ եթե օգտվում են և կահավորված են որպես մարդատար տաքսի ավտոմոբիլ (առկա է տաքսի տարբերանշան), ապա նրանք ևս ենթակա են լիցենզավորման։
Կարդացեք նաև
Հավելենք նաև, որ անհատ տաքսու վարորդները, ֆիզիկական անձիք լիցենզավորումից հետո ազատված են բոլոր հարկերից և տուրքերից։
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին