Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

Հուլիս 30,2025 20:02

Հուլիսի 29-ին Նյու Յորքում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալ Մարիա Տրիպոդիին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ երկուստեք ընդգծելով տնտեսական և առևտրային կապերի ակտիվացման պատրաստակամությունը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման ներկա ընթացքը, Հարավային Կովկասում Հայաստանի շուրջ առկա իրադրությունը և ՀՀ կառավարության՝ տարածաշրջանային ենթակառուցվածների ապաշրջափակմանը միտված   «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքում անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Իտալիայի միջև բազմակողմ հարթակներում համագործակցության վերաբերյալ:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031