«Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը ՀՀ Ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն է։ Արցախում առաջին անգամ 1995 թվականին է եղել, դրանից հետո բազմաթիվ մշակութային ու բարեգործական նախաձեռնություններով է հանդես եկել։ Ե՛վ քառօրյա, և՛ 44-օրյա պատերազմների ժամանակ՝ որպես կամավոր, որդու հետ մեկնել է Արցախ։ Ճիշտ է` ռազմաճակատում չի եղել, բայց թիկունքում տարբեր աշխատանքներ է կատարել։ Արցախում կիսատ մնացած ծրագրեր շատ ունի։ Չի հուսահատվում` դեռ հասցնելու է իրականացնել։
Արցախի հեռուստատեսություն