Լրահոս
Օրվա լրահոսը

Սին են կեղծարարության մեծ աճպարարի հավաստիացումները, թե իր պայքարն առանձին հոգևորականների դեմ է. «Դրօշակ»

Հուլիս 31,2025 09:30

Կարելի է հետևություն անել, թե ինչի դեմ է ուղղված «Նոր Հայաստան» ծեփել փորձող Նիկոլ Փաշինյանի հարվածը։ Իրականում սին են կեղծարարության մեծ աճպարարի հավաստիացումները, թե իր պայքարն առանձին հոգևորականների դեմ է։

Նախ՝ նիկոլական իշխանության շատ ներկայացուցիչներ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ չեն, և վերջինիս մասին բազմիցս անհարգալից են արտահայտվել։ Ամենայն հավանականությամբ քրիստոնեական աղանդավորական ուսմունքի են դավանում նաև նրանց առաջնորդը և նրա ընտանիքը։

Դեռևս իշխանության գալու սկզբնական շրջանում  Փաշինյանը բաշիբոզուկին հանեց փողոց «Նոր Հայաստան՝ նոր Կաթողիկոս» պահանջով։

Իր ղեկավարման անցնող տարիներին Նիկոլն ինքը տարբեր առիթներով կոպիտ որակումներ է կատարել Մայր եկեղեցու և նրա սպասավորների հասցեին:

Նա մերժել է հոգևոր իշխանության գոյությունը, հայտարարելով թե պետության մեջ պետք է լինի միայն մեկ իշխանություն, և այդ մեկն իր իշխանությունն է։

Նրա ցուցումով Հայաստանի դպրոցական ծրագրերից դուրս բերվեց Հայոց Եկեղեցու Պատմություն առարկան, հայ եկեղեցու ներկայացուցիչները այս իշխանության օրոք օտարված են երկրի պետական կյանքից, զանազան  ազգային և պետական բնույթի միջոցառումների մասնակցելու հնարավորությունից։

Իսկ ասվածի ամենաակնառու վկայությունն այն է, որ, հերթական անգամ ոտնահարելով սահմանադրական կարգը, Փաշինյանը ոչ միայն միջամտում է Եկեղեցու ներքին կյանքին, այլև որոշել է այնտեղ  բռնի հեղաշրջում իրականացնել, իր ճաշակով վերափոխելով եկեղեցին՝ և՛ ծառայողների և՛ ներքին կանոնադրության փոփոխությամբ։ Եթե նրան հաջողվի իրականացնել իր խելահեղ ծրագիրը՝ ավանդական ազգային եկեղեցուն  կփոխարինի Նիկոլականության նոր աղանդը։

ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»-ի առաջնորդողն ամբողջությամբ՝ կարդացեք այստեղ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031