Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց ապրանքի մատակարարման, դուրս են գրել հարկային կեղծ հաշիվներ՝ օժանդակելով այլ ընկերություններին՝  հարկեր վճարելուց խուսափելուն

Հուլիս 31,2025 10:13
oil petrol gaz

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ միմյանց փոխկապակցված սահմանափակ պատասխանատվությամբ երկու ընկերության իրավասու անձինք, առանց ապրանքի մատակարարման, դուրս են գրում հարկային կեղծ հաշիվներ` օժանդակելով այլ ընկերությունների` խուսափելու հարկեր վճարելուց:

Մասնավորապես պարզվել է, որ 2021-2022 թվականներին և այս տարի, չունենալով «Դիզելային վառելիք» ու «ԱԻ-95 պրեմիում բենզին» ապրանքատեսակների համապատասխան քանակների ձեռքբերումը հավաստող հարկային հաշիվներ, մի շարք ընկերությունների անվամբ հիշյալ իրավասու անձինք դուրս են գրել փաստացի ձեռքբերվածից մոտ յոթ միլիարդ դրամով ավելի մատակարարման հաշիվներ, ինչի հետևանքով իբրև գնորդ հանդիսացած ընկերությունները չեն վճարվել ավելի քան երկու միլիարդ 700 միլիոն դրամի հարկ:

Պարզվել է նաև, որ փոխկապակցված ընկերություններից մեկը 2023-25 թվականներին, չունենալով «Դիզելային վառելիքի» համապատասխան քանակի հարկային հաշիվներ և այս դեպքում նույնպես` առանց փաստացի մատակարարման, այլ ընկերությունների անվամբ դուրս է գրել ձեռքբերման քանակը մոտ 482 միլիոն դրամով գերազանցող կեղծ հարկային հաշիվներ: Այս մասով նույնպես չի վճարվել առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 183 միլիոն դրամի հարկ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե: Նախաձեռնվել է քրեական վարույթ` առանց ապրանքների մատակարարման կեղծ փաստաթղթեր տրամադրելու, ծախսերի կամ եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելու և ներկայացնելու, ինչպես նաև հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031