Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն մեկնարկում են «Խելացի թռչնադիտարկում» նորարարական կրթական ծրագիրը

Հուլիս 31,2025 11:25

Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հայտարարում են «Խելացի թռչնադիտարկում» քաղաքային բնությունը՝ երիտասարդների աչքերով» նորարարական կրթական ծրագրի մեկնարկի մասին։ Այն միավորելու է թվային տեխնոլոգիաները և բնապահպանական կրթությունը՝ նպաստելով երիտասարդների կապի ամրապնդմանը քաղաքային կենսաբազմազանության հետ։

Ծրագրի շրջանակում դպրոցներում և համայնքային տարածքներում տեղադրված արհեստական բանականությամբ աշխատող «Bird Buddy» խելացի կերամանները աշակերտներին հնարավորություն կտան բջջային հավելվածի միջոցով դիտարկել և ճանաչել թռչուններին։ Երբ թռչունը մոտենում է կերամանին, ներկառուցված տեսախցիկն ավտոմատ կերպով ակտիվանում է, լուսանկարում և տեսանկարահանում այն, ապա արհեստական բանականության ալգորիթմը վերլուծում է պատկերը և որոշում թռչնի տեսակը։

Այդ տեղեկատվությունն ուղարկվում է Bird Buddy-ի բջջային հավելվածին, որի միջոցով օգտատերը  տեղեկատվություն է ստանում թռչնի տեսակի և  դրան վերաբերող այլ հետաքրքիր փաստերի մասին։ Արդյունքում աշակերտները կարող են դիտել կենդանի կամ ձայնագրված տեսանյութերը, ճանաչել թռչունների տեսակները, պահել «թռչնային մատյան»՝ գրանցելով այցելությունները, կիսվել իրենց դիտարկումներով ուսուցիչների և ընկերների հետ։

«UCOM-ի համար, որպես կանաչ ընկերություն, շրջակա միջավայրի պահպանությունը շատ կարևոր է, և մենք հավատում ենք, որ ժամանակակից տեխնոլոգիաները պետք է նպաստեն բնապահպանական կրթության զարգացմանը։ Այս ծրագրի միջոցով մենք ստեղծում ենք այնպիսի միջավայր, որտեղ երեխաները հնարավորություն կունենան գործնականում կիրառելու նոր տեխնոլոգիաները՝ առավել դինամիկ բնապահպանական կրթություն ստանալու համար։ Այս համագործակցությամբ մենք նպաստելու ենք, որ առաջադեմ տեխնոլոգիաները ծառայեն համայնքների զարգացմանը», – նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այս գործընկերությունը հիանալի օրինակ է, թե ինչպես կարող են տեխնոլոգիական նորամուծությունները հարստացնել կրթական պրոցեսը։ Երբ միավորում ես բնական հետաքրքրասիրությունը, բնության հանդեպ սերը և տեխնոլոգիական լուծումները, երեխաները սկսում են նորովի տեսնել իրենց միջավայրը։ Այս ծրագիրն օգնում է ոչ միայն ճանաչել թռչուններին, այլ նաև ձևավորել բնության հանդեպ հոգատար մտածողություն, թվային հմտությունների կիրառմամբ աշխարհը նորովի բացահայտելու ունակություն», – ասաց Արևորդի ՀԿ տնօրեն Սոնա Քալանթարյանը։

Ծրագիրը ներառում է նաև ներառական կրթության բաղադրիչներ։ «Խելացի կերամանները» կտեղադրվեն Երևանի, Դիլիջանի և Եղեգնաձորի մի շարք դպրոցներում, ինչպես նաև Ջրվեժի անտառպարկում և Ուրցաձորի Էկոկենտրոնում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031