Լրահոս
Օրվա լրահոսը

Հակաահաբեկչական կամ պատերազմական գործողությունների ժամանակ ոստիկանության գվարդիան հատուկ տեխնիկա կկիրառի

Հուլիս 31,2025 12:12

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում ընդունեց որոշում, որով սահմանվում է ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկվող հատուկ տեխնիկայի ցանկը։

Հիմք ընդունելով «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի 23-րդ հոդ­վածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է սահմանել ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկվող հատուկ տեխնիկայի ցանկը՝ համաձայն հավելվածի: Այս որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի նոյեմբերի 1-ից:

ՆԳՆ կողմից մշակված եւ հանրային քննարկման դրված կառավարության որոշման նախագծի մեջ նշվում էր, որ ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ կընդգրկվի հատուկ տեխնիկա՝ զրահափոխադրիչ ԲՏՌ-80, զրահափոխադրիչ ԲՌԴՄ-2։

Կառավարության հիմնավորման մեջ նշվում է․ «2024թ. հոկտեմբերի 24-ին ընդունվել է «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքը, համաձայն որի՝ հակաահաբեկչական գործողությունների իրականացմանը մասնակցելիս կամ ռազմական դրություն հայտարարված տարածքում իրականացվող պատերազմական գործողությունների շրջանակներում հատուկ առաջադրանքներ կատարելիս ոստիկանության գվարդիայի ծառայողը ոստիկանության պետի հրամանով իրավասու է օրենքով նախատեսված լիազորությունների պատշաճ իրականացումն ապահովելու համար գործադրելու ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկված հատուկ տեխնիկա, որի ցանկը սահմանում է կառավարությունը»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031