Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա բացառիկ դեպք չէ, Հայաստանում ամենօրյա ռեժիմով անթույլատրելի եղանակով թիրախավորվում են դատավորները»․ ՄԻՊ-ը՝ Վազգեն Ռշտունուն թիրախավորելու մասին

Հուլիս 31,2025 14:57

«Օրենսդրությունը սահմանում է, թե որ դեպքերում են ազատվում զինծառայությունից, որ դեպքերում են ճանաչվում սահմանափակումով պիտանի։ Ես՝ որպես ՄԻՊ, կարծիքներ ներկայացնում եմ, այդ թվում՝ պահանջելով եւ առաջարկելով համագործակցել՝ բարելավելու այս օրենսդրությունը, որովհետեւ շատ դեպքերում, այո, մենք էլ այդ մտահոգությունն ունենք։ Շատ ենք այցելում նման քաղաքացիների, այս դեպքում եւս այց իրականացրել եմ»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով առողջական խնդիրներով երիտասարդին բանակ զորակոչելու դեպքին։

Օրերս լրատվամիջոցները գրել էին, որ բանակ զորակոչվելուց ընդամենը մեկ օր անց 18-ամյա Ավետիք Մաթեւոսյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր, տղան սրտանոթային խնդիրներ ունի եւ գտնվում է հոսպիտալում։ Ընտանիքի անդամներն ահազանգել էին, որ առանց առողջական խնդիրները հաշվի առնելու՝ երիտասարդին զորակոչել են բանակ։

«Այս պահի օրենսդրությունն է այդպիսին, սրա վերաբերյալ ես ինքս պարբերաբար տեսակետ ներկայացրել եմ, որ ամեն դեպքում սա լրացուցիչ խնդիրներ է առաջացնում ոչ միայն մեր բոլորի համար, ոչ միայն քաղաքացիների համար, այլ հենց Զինված ուժերում ծառայության տեսանկյունից։ Ես հույս ունեմ, որ հետագայում քննարկումները կշարունակենք, կունենանք լուծումներ։ Բայց կոնկրետ քաղաքացու հետ կապված մենք ինքներս այցելել ենք զինվորական հոսպիտալ»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Անահիտ Մանասյանն անդրադարձավ նաեւ դատավոր Վազգեն Ռշտունու որոշմանը՝ Հրայր սարկավագին կալանքից ազատելու վերաբերյալ եւ դատավորին իշխանության կողմից թիրախավորելուն։ «Ես կարծում եմ, որ սա բացառիկ դեպք չէ, Հայաստանում ամենօրյա ռեժիմով, անկախ նրանից, թե որ դատավորի կամ որ անկախ մարմնի մասին է խոսքը, ըստ էության անթույլատրելի եղանակով թիրախավորվում են անկախ պաշտոնատար անձինք։ Ընդ որում, եղանակներով, որոնք միջազգային չափանիշների տեսանկյունից են արգելված։ Ես հիմա կհորդորեմ բոլորին՝ ցանկացած իրավիճակում չխոչընդոտել դատական իշխանության, մարդու իրավունքներով զբաղվող անկախ մարմինների գործունեությունը, որովհետեւ դա հակասում է միջազգային չափանիշներին»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031