Լրահոս
Օրվա լրահոսը

«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան

Հուլիս 31,2025 15:19

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյուն.

«Ես շատ հավանական եմ համարում «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Եթե ինտեգրման գործընթացը միջազգային և տարածաշրջանային մակարդակներում արագանա, ապա Չինաստանից սկսվող և Միջին միջանցքով Լոնդոն գնացող կարևոր նավթատարների և գազատարների ցամաքային ճանապարհների և երկաթուղագծերի՝ ավելի արագ և կարճ անցումը հնարավոր կլինի միայն «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ։

Չնայած՝ ժամանակ առ ժամանակ որոշակի քննարկումներ են ընթանում, ես կարծում եմ, որ «Զանգեզուրի միջանցքը» կբացվի առաջիկա 1-2 տարվա ընթացքում, հատկապես, Ադրբեջանի և Հայաստանի միջև մշտական խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրմամբ: Բայց որպես դիվանագետ՝ չեմ կարող նշել «Զանգեզուրի միջանցքի» բացման ամսաթիվը։ Քանի որ ոչ ոք դա չգիտի, դա բազմաչափ խաղ է: Նախ, Ադրբեջանն ու Հայաստանը, որպես երկու անկախ պետություն, պետք է որոշում կայացնեն այս հարցի շուրջ»:

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031