Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը կայացրել է ակնհայտորեն անարդարացի որոշում՝ փաստացիորեն զրկելով Զարուհի Փոստանջյանին պաշտպան ունենալու հիմնարար իրավունքից. հայտարարություն

Հուլիս 31,2025 15:44

Այսօր՝ 2025 թվականի հուլիսի 31-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Լուսինե Աբգարյանը, Լուսինե Ալավերդյանը և Կարեն Հովհաննիսյանը կայացրել են ակնհայտորեն անարդարացի որոշում՝ փաստացիորեն զրկելով Զարուհի Փոստանջյանին պաշտպան ունենալու հիմնարար իրավունքից։

Նախապես նշանակված դատական նիստը, որը պետք է կայանար 2025 թվականի հունիսի 24-ին, չի կայացել վերոնշյալ դատավորների գործողությունների արդյունքում։ Զարուհի Փոստանջյանը և նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը շուրջ երկու ժամ սպասել են նիստի մեկնարկին, սակայն դատարանից ստացվել է ոչ հստակ պատճառաբանություն այն մասին, որ կազմը զբաղված է։ Դրանից հետո հեռախոսազանգով կայացվել է որոշում՝ նշանակել նիստ 2025 թվականի հուլիսի 31-ին։

Սակայն հուլիսի 31-ին նշանակված դատական նիստին փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը չէր կարողացել ներկայանալ՝ այլ գործով անհետաձգելի մասնակցության անհրաժեշտության պատճառով։ Նա դատարանին ներկայացրել էր համապատասխան դիմում-միջնորդություն՝ խնդրելով նիստի ժամանակավոր հետաձգում։ Միևնույն ժամանակ, Զարուհի Փոստանջյանը միջնորդություն էր ներկայացրել՝ խնդրելով հնարավորություն ընձեռել իրեն նոր պաշտպան ներգրավելու համար։

Դատարանը մերժել է երկու միջնորդություններն էլ՝ առանց փաստարկված որոշման, առանց լսելու կողմի հիմնավորումները և առանց հաշվի առնելու մարդու իրավունքների հստակ սահմանված երաշխիքները։ Ավելին, դատավորները շտապել են անցնել խորհրդակցական սենյակ և կայացրել են դատական ակտ, որի պատճառաբանություններն այս պահին դեռևս չեն հրապարակվել։

Սույն գործով տեղի ունեցած դատական ընթացակարգային խախտումները լրջորեն խախտում են արդար դատաքննության իրավունքը՝ մենք պատրաստվում ենք համապատասխան բողոքներ ներկայացնել իրավասու մարմնի՝ պահանջելով դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի նախաձեռնում։

Փաստաբաններ՝      Լիպարիտ Սիմոնյան, Զարուհի Փոստանջյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031