Լրահոս
Աշնան երկինքը
Օրվա լրահոսը

Հայաստանի համար այս վճռորոշ պահին, երբ առկա են խիստ զգայուն մարտահրավերներ, անընդունելի է պետական հնարավորությունները ուղղել Եկեղեցու հետ բախմանը. հայտարարություն Արգենտինայից

Հուլիս 31,2025 18:50

Արգենտինայի շուրջ 15 հայկական կազմակերպություններ համատեղ հանդես են եկել բաց նամակով՝ դատապարտելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղակված մեղադրանքներն ու հարձակումները։

Հայտարարության մեջ ասվում է.

«Մեծայարգ´ պարոն վարչապետ,

Յանուն Արժանթինեան Հանրապետութեան Հայկական Հաստատութիւններուն (IARA), այսու կու գանք խստօրէն դատապարտելու Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան կողմէ Ծայրագոյն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի դէմ ուղղուած անհիմն յարձակումներն ու մեղադրանքները։ Այս յարձակումը ուղղուած է ոչ միայն մէկ անձի, այլև Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ դէմ որպէս ամբողջութիւն. անոր ղեկավարութիւնը հարուածելով՝ կըփորձէ քտկարացնել անոր ամբողջ հոգեւոր, մշակութային և ազգային մարմինը՝ խորապէսվնասելով մեր հաւաքական ինքնութիւնը որպէս ժողովուրդ։

Սուրբ Առաքեալներու կողմէ հիմնուած Հայաստանեայց Առաքելական Եկեղեցինդարեր շարունակ եղած է հայ ժողովուրդի հոգեւոր, մշակութային ևազգային հոգին։Այն եղած է և կը մնայ միասնութեան յենասիւն մը Հայաստանի, Արցախի և սփիւռքիհայերուն համար։ Անոր առաքելութիւնը երբեք քաղաքական չէ եղած. անորգործունէութիւնը եղած է և կը շարունակէ ըլլալ ինքնութեան պահպանումը, ցեղասպանութենէն մազապուրծ եղածներու ընտանիքներուն ուղեկցելը և հայ ժողովուրդի հոգեւոր և ազգային արժէքները պաշտպանել։

Պնդել որ Եկեղեցին վտանգ մը կը ներկայացնէ, կամ կը գործէ ժողովուրդի շահերուն դէմ, բացի անհիմն ըլլալէն, լուրջ ինստիտուցիոնալ սխալ մընէ։ Արցախի ժողովուրդի՝ իր հողին վրայ ապրելու իրաւունքի հաստատումը, պատմական արդարութեան պահանջքը և ազգային ինքնիշխանութեան պաշտպանութիւնը չինշանակեր միջամտել կուսակցական քաղաքականության, այլ կը նշանակէ պահպանել այն արժէքները, որոնք մեզ հայ կը սահմանեն։

Կաթողիկոսը, որպէս աշխարհի աւելի քան եօթ միլիոն հայերու հոգեւոր առաջնորդ, ընտրուած է իր եկեղեցւոյ գործընկերներու և հայրենիքի և աշխարհի տարբեր համայնքներ ներկայացնող պատգամաւորներու կողմէ։ Անոր վարկաբեկելու որեւէ փորձ մեր ազգի պատմական շարունակականութեան դէմ յարձակումմը կըհանդիսանայ և մեր հաւաքական խղճի նկատմամբ խոր անյարգալիր վերաբերմունքմըն է։

Հայաստանի համար այս վճռորոշ պահուն, երբ առկայ են խիստ զգայուն աշխարհաքաղաքական, ընկերային և տնտեսական մարտահրաւէրներ, անընդունելի է պետական հնարաւորութիւնները և ոյժը ուղղել Եկեղեցւոյ հետ բախման, քաղաքացիներու՝ լրատուամիջոցներուն մէջ ազատ արտայայտուելու դէմ կամ ժողովրդավարութիւնն ու հանրապետական արժէքները խաթարող գործողութիւններու,երբ անհրաժեշտ են միասնութիւն, առաջնորդութիւն և պատասխանատուութիւն։

Մենք կոչ կ’ընենք Հայաստանի պետական իշխանութիւններուն, որպէսզի դադրեցնեն Եկեղեցիին և անոր բարձրագոյն իշխանութեան դէմ ուղղուած ամէն տեսակի հալածանքները կամ ճնշումները, և համատեղ աշխատին անոնց հետ՝ինստիտուցիոնալ յարգանքով, երկիրը ամրապնդելու և վերականգնելու ժողովուրդի վստահութիւնը անոր հիմնարար հաստատութիւններու նկատմամբ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031