ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տելեգրամի իր ալիքում հրապարակել է Հովհաննես Այվազովսկու կտավները եւ գրել է.
«Այվազովսկու ստեղծագործություններն են: Ինչ-որ տեղ ապամոնտաժում են նրա հուշարձանները, իսկ ես ապամոնտաժում եմ անգրագիտությունը նրանց մեջ, ովքեր երբեք չեն տեսել նրա կտավները»։
Նկատենք, որ Մարիա Զախարովան խուսափել է հստակ նշել, որ Հովհաննես Այվազովսկու հուշարձանը Ստեփանակերտում ադրբեջանցիներն են ապամոնտաժել:
Եւ ի դեպ, առաջին դեպքը չէ: Ադրբեջանը նաեւ Հայրենական մեծ պատերազմին առնչվող բազմաթիվ հուշարձաններ է ոչնչացրել թե՛ Արցախում, թե՛ Ադրբեջանում, ինչպես նաեւ հայկական պատմամշակութային ժառանգությունն ու կրոնական կոթողները, որոնց մասին ՌԴ ԱԳՆ-ն քար լռություն է պահպանում:
Կարդացեք նաև
Նկատենք, որ Զախարովայի տելեգրամ ալիքում տվյալ գրառման մեկնաբանությունների բաժնում նրա էջի հետեւորդները գրել են, թե «ի՞նչ է նշանակում` ինչ-որ տեղ…», «իսկ կարելի՞ է իմանալ` կոնկրետ որտե՞ղ», եւ նշել են, որ` «Ադրբեջանն է ապամոնտաժել մեծ վարպետի հուշարձանը»: