Լրահոս
Աշնան երկինքը
Օրվա լրահոսը

Ստեփան Սամվելյանի վիճակը կտրուկ վատացել է

Հուլիս 31,2025 22:30

Ինչպես արդեն տեղեկացրել էի, այսօր՝ 2025 թվականի հուլիսի 31-ին, ժամը 16:00-ին, ՀՀ Քննչական կոմիտեում Ստեփան Սամվելյանի դեմ հարուցված շինծու գործով իրականացվելու էր քննչական գործողություններ։

Որպես Ստեփան Սամվելյանի պաշտպան՝ ներկա պահին նախաքննության շրջանակներում պահվող և «Արմավիր» ՔԿՀ- ում կալանավորված անձի, հանդես եմ գալիս հրատապ հայտարարությամբ՝ կապված նրա զգալիորեն վատթարացող առողջական վիճակի և Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների անգործության հետ։

Այսօրվա այցելության արդյունքում կարող եմ հաստատել, որ Ստեփան Սամվելյանի առողջական վիճակը անհամատեղելի է «Արմավիր» ՔԿՀ-ում պահման հետ։ Ինչպես նշվում է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի (CPT) վերջին զեկույցում, բանտում առկա են միայն միջին կամ անբավարար նյութատեխնիկական պայմաններ, իսկ բժշկական ենթակառուցվածքների ապահովվածությունը ակնհայտորեն բավարար չէ։

Թեև նրա առողջական վիճակի տեսանելի վատթարացումը փաստվել է, և իմ այցի ընթացքում կանչվել է շտապ օգնություն, շտապ օգնության անձնակազմը  արձանագրել է սրտի դանդաղ ռիթմ՝ 55 զարկ և բարձր ճնշում՝ 170։ Շտապ օգնության անձնակազմը արձանագրության մեջ նշել է, որ Ստեփան Սամվելյանին անհրաժեշտ է պարտադիր սրտաբանի բժշկական զննություն, քանի որ նրա առողջական վիճակը գնահատվել է ոչ նորմալ, նա դեռևս չի տեղափոխվել համապատասխան բժշկական հաստատություն։ Նա շարունակում է մնալ պայմաններում, որոնք անկարող են ապահովել անհրաժեշտ բուժօգնություն։

Հիշեցնեմ, որ Ստեփան Սամվելյանը ունի խոսքի և հիշողության մասնակի կորուստ, և ցավոք, այս ամենն օգտագործելով՝ իրավապահ համակարգը մի քանի օրում կարկատել է այս գործը։ Այն այնքան արագացված ընթացք է ունեցել, որ արդեն այսօր հայտարարվել է նախաքննության ավարտ։

Քննչական գործողության ավարտից հետո ես անմիջապես զանգահարել եմ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ տեղեկացնել Ստեփան Սամվելյանի առողջական վիճակի մասին։ Մինչ այս պահը, սակայն, որևէ պատասխան կամ տեղեկատվություն չեմ ստացել։

Պատկան մարմիններն այժմ լիովին տեղյակ են Ստեփան Սամվելյանի առողջական վիճակից։ Այս պահից սկսած՝ ցանկացած ճակատագրական հետևանք կլինի նրանց ուղիղ պատասխանատվության ոլորտում։ Նրանց շարունակական անգործությունը խախտում է Հայաստանի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով ստանձնած դրական պարտավորությունները, մասնավորապես՝ կյանքի իրավունքի և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կանխարգելման պարտավորությունները՝ կալանքի տակ գտնվող անձանց նկատմամբ։

Ես հրատապ կերպով կոչ եմ անում ՀՀ արդարադատության նախարարին և առողջապահության նախարարին՝

  • անհապաղ ապահովել պարոն Սամվելյանի տեղափոխումը համապատասխան բժշկական հաստատություն,
  • երաշխավորել նրա լիարժեք և շարունակական բուժումը,
  • կանխել առողջությանը անդառնալի վնաս կամ կյանքի կորուստ, որի ամբողջ պատասխանատվությունը կընկնի պետության վրա։

Ստեփան Սամվելյանը գտնվում է պետության հսկողության տակ։ Նրա կյանքը և արժանապատվությունը այլևս չեն կարող վտանգվել։

 

Զարուհի Փոստանջյան

31 հուլիսի, 2025թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031