Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Արիության շքանշան» է շնորհել «Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչական հարձակման ժամանակ զոհված` Վուգար Հուսեինովին, գրել է «Коммерсантъ»-ը։
Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ ահաբեկչական հարձակման ժամանակ նա բարային սեղաններից բարիկադներ է կառուցել՝ մարդկանց ահաբեկչական կրակոցներից պաշտպանելու համար։
«2024 թվականի մարտի 22-ին 40-ամյա Վուգար Հուսեինովը և նրա 33-ամյա կինը՝ Լիլիթ Իսրայելյանը, ժամանել են համերգասրահ՝ «Պիկնիկ» խմբի ելույթի համար։ Այն պահին, երբ ահաբեկիչները մտել են շենք, զույգը դահլիճում է եղել։
Վուգարն ու Լիլիթը սեղաններից ապաստարան են կառուցել, ապա փորձել են իրենց մարմիններով պաշտպանել այցելուներին կրակոցներից։ Նրանք երկուսն էլ սպանվել են», – գրում է «Коммерсантъ»-ը։
Կարդացեք նաև
Զույգն ունի որդի, որը երկու տարեկան է։ Տղայի դաստիարակությամբ զբաղվում են Լիլիթի ծնողները՝ 54-ամյա Կարինե Շուրիկովնան և 60-ամյա Խաչիկ Պարգերովիչը, հայտնել է Msk1.ru-ն։