Պետգույքի կառավարման կոմիտեից media.am-ին հայտնել են, որ 2013թ. օգոստոսի 22-ին «Առավոտ»-ի հետ կնքված պայմանագրի գործողության ժամկետը լրացել է։ Այս տարվա հունիսի 27-ին նրանք «Առավոտ»-ին ծանուցել են, որ անհրաժեշտ է սահմանված ժամկետում ներկայանալ Կոմիտե՝ պայմանագրի դադարեցման, հանձման-ընդունման և տարածքն ազատելու գործընթացներն իրականացնելու համար, սակայն «ընկերությունը չի իրականացրել սահմանված գործողությունները և մինչ օրս շարունակում է զբաղեցնել նշված տարածքը»:
«2025թ. հուլիսի 11-ի դրությամբ պայմանագիրը միակողմանի կարգով դադարեցվել է Կոմիտեի կողմից։ Պայմանագրի վերակնքում նախատեսված չէ, քանի որ ՀՀ կառավարության 2025թ. մայիսի 29-ի N 652-Ա որոշմամբ՝ անհատույց օգտագործման իրավունքի ձևաչափից նախատեսվում է աստիճանաբար անցում կատարել վարձակալական մոդելի՝ մինչև 2027 թվականը։ Այդ գործընթացի շրջանակում վերակնքման հնարավորություն չկա։ «Առավոտ» օրաթերթ ՍՊԸ-ին առաջարկվել է այլ տարածքի վարձակալության համար հայտ ներկայացնել կամ մասնակցել վարձակալության աճուրդի։ Նշենք, որ նույն գործընթացն իրականացվում է շենքում այլ տարածքներ զբաղեցնող կազմակերպությունների մասով, որոնց պայմանագրերի ժամկետները նույնպես լրացել են»,- ասվում է Պետգույքի կառավարման կոմիտեի պատասխանում։
Ներկայացնում ենք երկու փաստաթուղթ՝ Պետգույքի կառավարման կոմիտեի հետ մեր գրագրությունից:
Կարդացեք նաև
Հուլիսի 23-ին գրությամբ մասնավորապես գրել էինք. «Խնդրում ենք ևս հինգ տարով վերակնքել վերը նշված պայմանագրի ժամկետը:
Իսկ եթե դա հնարավոր չէ, եւ պետք է ազատենք տարածքը, խնդրում ենք հնարավորություն ընձեռել «Առավոտին» շարունակելու գործունեությունը Մամուլի շենքում՝ մինչ այն պահը, երբ մենք կգտնենք նոր, համապատասխան տարածք։
Միաժամանակ կցանկանայինք ճշտել, թե արդյոք պետական գույքի կառավարման կոմիտեն ունի՞ այնպիսի բարեկարգ տարածքներ, որոնք հնարավոր կլինի տրամադրել վարձակալությամբ՝ խմբագրության բնականոն աշխատանքը շարունակելու նպատակով»:
Հուլիսի 28-ին ստացել ենք կտրուկ մերժում, թե պայմանագրի վերակնքում հնարավոր չի իրականացնել, սեղմ ժամկետում ազատեք տարածքը:
Ինչ վերաբերում է այլ տարածքների առաջարկների էլ՝ ուղղակի լինքեր են տվել, ոչ մի առաջարկ չի արվել:
Ինչպես տեսնում եք, ոչ վարձակալության հայտ ներկայացնելու մասին խոսք կա, ոչ էլ աճուրդի մասնակցելու:
Ի դեպ, թեեւ media.am-ին պետգույքից ասել են, թե իբր «նույն գործընթացն իրականացվում է շենքում այլ տարածքներ զբաղեցնող կազմակերպությունների մասով, որոնց պայմանագրերի ժամկետները նույնպես լրացել են», բայց որքան մեզ հայտնի է՝ «Առավոտն» այս պահին միակն է, որի նկատմամբ սեղմ ժամկետում տարածքն ազատելու պահանջ է ներկայացվել: Չենք ցանկանում վնասել Մամուլի շենքում մնացած մեր գործընկերներին: Թող մենք միակն էլ մնանք: Բայց թող պետգույքում գոնե փորձեն չստել:
“Հայկական ժամանակ” թերթի չկայացած խմբագիրը նախանձից մեռնում է անկախ, օբյեկտիվ և բարձր մակարդակ ունեցող “Առավոտ” օրաթերթի և կայքի վարկանիշից և իր կամակատար Պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնարարում է ցանկացած ձևի խոչընդոտներ ստեղծի “Առավոտի” համար։
Այ նախանձ, այ չկայացած, այ հիշաչար, այ շանտաժիստ։