Լրահոս
Մեկ բրոնզե մեդալ
Օրվա լրահոսը

Լևոն Քոչարյանի օգնականի` Արթուր Սուքոյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ` նրան հայտարարելով նկատողություն. «Ժողովուրդ»

Օգոստոս 01,2025 10:06

Ազգային ժողովում հուլիսի 8-ին տեղի ունեցած միջադեպից հետո ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի կողմից ծանուցվել է, որ գրավոր բացատրություն ներկայացնի

«ՀՀ ԱԺ վարչական տարածքում ներքին կարգապահությունը խախտելու մասին, մասնավորապես 2025 թվականի հուլիսի 8-ին ԱԺ նիստերի դահլիճի մուտքի հատվածում պաշտոնատար անձանց հետ վիճելու, քաշքշելու, անզուսպ վարքագիծ ցուցաբերելու, Ազգային ժողովի բնականոն աշխատանքը անհարկի միջամտելու, վիրավորական արտահայտություններ հնչեցնելու պահպանության ծառայողի պահանջները չկատարելու հանգամանքների վերաբերյալ, ինչպես նաև,

2025 թվականի հունիս ամսվա ընթացքում պարբերաբար, մասնավորապես 2025 թվականի հունիսի 2-ից 6-ը ներառյալ, հունիսի 10-ից հունիսի 13-ը ներառյալ, ամբողջ աշխատանքային օրով աշխատանքի չներկայանալու հանգամանքների վերաբերյալ»,- ասված է ծանուցման մեջ։

Արթուր Սուքոյանի բացատրության հիման վրա ԱԺ աշխատակազմը որոշել է, որ 2025 թվականի հուլիսի 8-ին ԱԺ նիստերի դահլիճի մուտքի մոտ պաշտոնատար անձանց հետ վիճելու, ԱԺ բնականոն աշխատանքին անհարկի միջամտելու և ԱԺ վարչական տարածքում ներքին կարգապահության կանոնները խախտելու համար Լևոն Քոչարյանի օգնականի` Արթուր Սուքոյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ` նրան հայտարարելով նկատողություն։

Սոնա Գրիգորյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031