Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Արմավիր»  մասնաճյուղը

Օգոստոս 01,2025 10:26

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Արմավիր քաղաքի մասնաճյուղը։ Օրերս վերաբացված մասնաճյուղն ապահովում է ավելի արագ և արդյունավետ սպասարկում շնորհիվ թվային ժամանակակից գործիքների ներդրման, ինտերիերի, ինչպես նաև պրոֆեսիոնալ անձնակազմի անմիջական աշխատանքի։

Ֆասթ Բանկի «Արմավիր» մասնաճյուղի կառավարիչ Վահե Մխիթարյանն ասել է․ «Ֆասթ Բանկում կարևորում ենք հաճախորդների դրական փորձառությունը՝ սկսած սպասարկման որակից, մինչև մասնաճյուղերի հասանելիություն և հարմարավետություն։ Վերաբրենդավորված մասնաճյուղը համալրված է ժամանակակից անհրաժեշտ տեխնիկայով, որտեղ հաճախորդները 24/7 գրաֆիկով կարող են կատարել ֆինանսական ցանկացած գործարք»։

Արմավիրի մասնաճյուղը մատուցում է բանկային ամբողջական ծառայություններ՝ ավանդների ներդրում, քարտերի պատվերներ, փոխանցումներ, սպառողական և բիզնես վարկերի տրամադրում և այլն։ Ֆասթ Բանկի աշխատակիցներն անհատական մոտեցում են ցուցաբերում յուրաքանչյուր հաճախորդի և տրամադրում բարձրակարգ սպասարկում։

Արմավիրի մասնաճյուղի վերաբրենդավորումը վկայում է Բանկի շարունակական ներդրումների մասին՝ ուղղված որակյալ, հասանելի և թվային բանկային ծառայությունների զարգացմանը։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031