Լրահոս
Օրվա լրահոսը

Բորուջերդի. Այս փուլում Իրանի վերամոբիլիզացիան Զանգեզուրում ունի կարեւոր նշանակություն. «Ազգ»

Օգոստոս 01,2025 10:55

Հուլիսի 29-ին տեղի է ունեցել Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի նիստը, որն անդրադարձել է 12-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ձեւավորված քաղաքական իրավիճակին:

Քննարկման ընթացքում շոշափվել է նաեւ Իրանի կողմից «կարմիր գիծ» հռչակված՝ Զանգեզուրի միջանցքի արտապատվիրակման հարցը:

Հանձնաժողովի անդամ Բորուջերդին ընդգծել է, որ այս փուլում Իրանի վերամոբիլիզացիան Զանգեզուրում ունի կարեւոր նշանակություն:

Իր ելույթում հանձնաժողովի խոսնակ Էբրահիմ Ռեզային շեշտել է Հայաստանի բացառիկ դերը՝ Իրանը կապելու Եվրոպական մայրցամաքի հետ:

Խոսնակը հավելել է, որ Հայաստանի ներկայիս կառավարությունն ունակ չէ պաշտպանելու Սյունիքը:

Գրիգոր ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031