Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ո՞վ պետք է խոսի մեր հարցերից, եթե ոչ Հայաստանը ներկայացնող դիվանագետները. Մարուքյան

Օգոստոս 01,2025 12:19

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Հուլիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի համանախագահությամբ Նյու Յորքում, ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպված` Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորման և երկու պետություն սկզբունքի իրագործման հարցով միջազգային բարձրաստիճան համաժողովին:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում նշել է.
«Պարո՛ն համանախագահ,
2023 թվականի հոկտեմբերի 7-ի սարսափելի հարձակումից ի վեր, որն ուղեկցվեց աննկարագրելի բռնությամբ, կոտորածներով և պատանդառություններով և որոնք մենք խստագույնս դատապարտում ենք, ականատես ենք լինում տարածաշրջանի վատագույն էսկալյացիային՝ միլիոնավոր անմեղ քաղաքացիական անձնանց՝ կանանց, երեխաների և տարեցների համար ողբերգական հետևանքներով։»

Նշված համաժողովին մասնակցելը ավելի շատ արժեք կունենար, եթե օրինակ մինչ այդ արցախահայերի կամ ընդհանուր առմամբ հայ ժողովրդի պատմական, մշակութային ու քրիստոնեական ժառանգության ամենօրյա բնաջնջման մասին հարցերը բարձրացված լինեին նույն պատշաճությամբ: Իսկ ո՞վ պետք է խոսի մեր հարցերից, եթե ոչ Հայաստանը ներկայացնող դիվանագետները…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031