Լրահոս
Օրվա լրահոսը

Զվարթնոց օդակայանում բացվել է YoEstate և YoDoor նախագծերի համատեղ մետավերս տարածքը

Օգոստոս 01,2025 15:19

Օրերս «Զվարթնոց» օդակայանի VIP գոտում, միաժամանակ Պարոնյան 16/2 հասցեում գտնվող ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել YoEstate և YoDoor նախագծերի համատեղ մետավերս տարածքի բացումը, որի ընթացքում ներկայացվել են տեխնոլոգիական այդ երկու բացառիկ նախագծերի հնարավորությունները։

YoEstate-ը՝ NFT-ների նոր տեսակի առցանց շուկա է, որտեղ օգտատերերը կարող են ձեռք բերել անշարժ գույքի, արվեստի գործերի, երգերի և այլ ոլորտների NFT-ներ։ Հարթակը ոչ միայն նորարարական է, այլև՝ պարզ, անվտանգ և եզակի իր տեսակի մեջ։

YoEstate-ում ինչպես անշարժ գույքի, այնպես էլ մյուս ոլորտների NFT-ները հնարավոր է ձեռք բերել միայն FTN-ով։ Ի դեպ, ձեռք բերված գույքն FTN-ային եկամուտ է ապահովում անշարժ գույքի NFT-ների դեպքում։

YoEstate-ում նախընտրելի անշարժ գույքի NFT-ն հավանելու դեպքում հնարավոր է վիրտուալ զբոսանք իրականացնել դրա 3D տարածքում օգտատիրոջ ավատարի միջոցով: Եռաչափ անշարժ գույքը ներկայացված է YoDoor մետատիրույթում։

Հավելենք, որ ինչպես անշարժ գույքի, այնպես էլ մյուս ոլորտների NFT-ները YoEstate-ում ունեն որոշակի FTN-ային արժեք, հետևաբար եկամուտը նույնպես ձևավորվում է FTN-ներով։

YoEstate-ում անշարժ գույքի NFT-ներ ձեռք բերելու համար անհրաժեշտ է գրանցվել հարթակներում և հետևել յուրաքանչյուր NFT-ի համար սահմանված պարզ քայլերի հաջորդականությանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031