Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ի Վաճառքի և սպասարկման նոր կենտրոն՝ Մաշտոցի 7/4 հասցեում

Օգոստոս 01,2025 15:43

Ucom-ը Մաշտոցի պողոտա 7/4 հասցեում բացել է վաճառքի և սպասարկման նոր կենտրոն։ Սպասարկման կենտրոնը գործելու է երկուշաբթիից շաբաթ, ժամը՝ 9:00-ից 20:00-ը, իսկ կիրակի օրը՝ 10:00-ից 19:00-ը, առանց ընդմիջումների։

Վաճառքի և սպասարկման նորաբաց կենտրոնում բաժանորդները կարող են օգտվել ընկերության ֆիքսված, բջջային և ինտերնետ ծառայություններից, ստանալ խորհրդատվություն, ձեռք բերել հայտնի բրենդերի սմարթֆոններ, ականջակալներ, բարձրախոսներ, խելացի ժամացույցներ, Wi-Fi սարքեր, պլանշետներ և այլ սարքավորումներ։

Մաշտոցի 7/4 հասցեում գտնվող սպասարկման սրահում՝ օգոստոսի-1-ից 14-ը ներառյալ, Unity ցանկացած սակագնային փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում բաժանորդները կստանան այն 1 ամիս անվճար օգտագործելու հնարավորություն։ Միանալով Unity փաթեթին՝ բաժանորդը ստանում է ֆիքսված ինտերնետ, շարժական կապ և հեռուստատեսություն՝ մեկ փաթեթով և առավել մատչելի գնով։

«Մաշտոցի պողոտայում նոր սպասարկման կենտրոնի բացմամբ մենք շարունակում ենք ընդլայնել մեր ներկայությունը՝ բաժանորդներին ապահովելով անհատական և հարմարավետ սպասարկում։ Որպես հաճախորդամետ ընկերություն՝ մենք հոգ են տանում, որ մեր այցելուները այստեղ ոչ միայն պարզապես ծառայություն ստանան, այլ նաև զգան, որ նրանք իսկապես կարևոր ու գնահատված են մեր համար», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նշենք, որ Ucom-ը Հայաստանում ունի  վաճառքի և սպասարկման 75 կենտրոն, որից 23-ը՝ Երևանում, այդ թվում նաև վերջերս Homplex Hyper Mall-ում բացված նոր կենտրոնը։ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031