«Արմենիան քարդ» ՓԲԸ-ն, որպես ՀՀ ազգային վճարային համակարգ, վերջին օրերին արձանագրել է տեխնիկական խափանումներ, որոնք ժամանակավորապես ազդել են որոշ ծառայությունների հասանելիության վրա։
Խափանումները տեղի են ունեցել՝
🔹 2025թ․ հուլիսի 23-ին՝ ժամը 10:05-ից մինչև 16:50
🔹 2025թ․ հուլիսի 29-ին՝ ժամը 11:46-ից մինչև 15:25
Խափանումների պատճառը տեխնիկական բնույթի էր:
Տեղեկացնում ենք, որ կիբեռանվտանգության կամ տվյալների արտահոսքի դեպքեր չեն արձանագրվել։
Մասնագետների օպերատիվ գործողությունների շնորհիվ հիմնական ծառայությունները հիմնականում շարունակել են աշխատել, իսկ խափանումներն ամբողջությամբ վերացվել են նույն օրը։
🔧 Ներկայում իրականացվում է խորքային տեխնիկական ուսումնասիրություն՝ նմանատիպ խնդիրների կանխարգելման նպատակով։
Կարդացեք նաև
🏢 Այս տարում ավարտին է հասցվում նաև տվյալների երկրորդ կենտրոնի գործարկումը՝ համակարգի անխափանությունն ու վերականգնման արագությունը բարձրացնելու համար։
«Արմենիան քարդ» ՓԲԸ