ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը
Սիրելի ընկերներ, հետևորդներ,
ՀՀ քննչական մարմինների հակասահմանադրական, խայտառակ գործողությունների հետևանքով, երբ բռնի ուժով բնակարանիցս գողացան անձնական օգտագործման բջջային հեռախոսս, 21 օր հետո միայն հնարավորություն եմ ստանում օգտվել իմ սոցէջերից:
Երեկ երեկոյան, առանց մի բացատրության, ներողության ու պարզաբանման, ՀՀ քննչական կոմիտեի քննիչն անխոս վերադարձրեց հեռախոսս։
Առաջիկայում առիթ կունենամ փաստարկված, միջազգային կառույցների ուսումնասիրման հիման վրա ներկայացնել, թե այս օրերին ինչ անօրինական գործողություններ են ուժայինները կատարել հեռախոսիս մեջ առկա տվյալների հետ։
Կարդացեք նաև
Մինչ այդ հիշեցնեմ, որ գլխավոր դատախազը լիովին անհաղորդ, քար լռությամբ անտեսում է այս դեպքի առիթով իրեն ուղարկված հանցագործության մասին հաղորդումների երկու դիմումներս։
Ամեն դեպքում, ուրախ եմ, որ նորից հնարավորություն ունեմ բոլորիդ հետ շփվելու, մեր քաղաքական և կուսակցական աշխատանքը ներկայացնելու։
Ու վերջում՝ նոր օր, նոր պայքար՝ հանուն Հայաստանի Հանրապետության լիակատար ազատագրման եւ ինքնիշխանության։