Լրահոս
Որ Արցախը մնար
Օրվա լրահոսը

35 տարի գյուղապետ եմ եղել, իրենք իմ վրա առաջին գրողներն են. Առատաշենի նախկին գյուղապետ

Օգոստոս 01,2025 23:23

Aravot.am-ի տեղեկություններով՝ 26 ամյա իրանահայ Շանթ Կարապետինը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ 2013 թվականին Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի համայնքի ղեկավար Վահրամ Հարությունյանի միջնորդությամբ վճարել են 130.000 դոլարին համարժեք դրամ գումար, գնել 12 հեկտար հողատարածք: 2024թ-ին տեղեկացել են, որ գնված հողատարածքների սահմանները չեն համապատասխանում Հարությունյանի միջնորդությամբ գնված հողատարածքների սահմանների հետ։

Կարապետինը իրավապահներին նաեւ հայտնել է, որ ներկայումս Հարությունյանը՝ լինելով Արմավիրի մարզի, Արաքս համայնքի ղեկավարի տեղակալը, ի պաշտոնե կարող էր իր լիազորություններն օգտագործելով հստակեցնել հողատարածքների սահմանները:

-130.000 դոլարից սկսեմ, մի րոպեի ստուգելու բան է: Բայց իրականում պտղատու այգու հեկտարն տվել է 3000, խաղողի այգուն տվել է 7000 դոլար: Չգիտեմ՝ ինչ է հետո արել, չի արել, գումարել է այդ թվին, ստացել 130.000 դոլարին համարժեք, բայց հաստատ այդ թիվն իրականությանը չի համապատասխանում: Խնդիրն ուրիշ բանի մեջ է եղել, 4600 մետր չափով հողի մասով կար սահմանային խախտում, որի արդյունքում ես 4 հեկտար տվեցի իրենց, մինչեւ 4600 մետրը գրանցեմ իրենց անունով:

Մի քանի տարի առաջ այդ 4600 մետր հողը գրանցել եմ իրենց անունով, բայց 4 հեկտարը չեն վերադարձնում: Մենք մոտիկ ենք եղել իրար հետ, հաց ենք կերել, ճանապարհ ենք գնացել, թե այդ ջահելն ինչու է նման բան արել, ինձ համար անհասկանալի է եւ ամենաանհասկանալին այն է, որ բռնել այդպիսի մեծ թիվ են գրել, է լավ 500 000 դոլար գրեիք,- մեզ հետ զրույցում ասաց Հարությունյանը:

Մերն զրուցակիցը նաեւ հավելեց, որ 1991-ից սկսած ու 35 տարի շարունակ Առատաշենում գյուղապետ է եղել ու Կարապետիններն իր վրա առաջին գրողներն են:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031