Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ. տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ

Օգոստոս 02,2025 13:33

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ օգոստոսի 1-ին այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ:

Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման աշխատանքի մեթոդաբանության կատարելագործման առնչությամբ:

Լոռու մարզ իրականացված այցի շրջանակներում Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ:

Առանձնազրույցների արդյունքներով պայմանավորված` քննարկումներ են տեղի ունեցել նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։ Այցի արդյունքները մանրամասն վերլուծվում են:

Պաշտպանի կողմից, դրանց կապակցությամբ կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ:

Ազատությունից զրկման վայրերում իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:

Պաշտպանը կարևորում է նաև քրեակատարողական ծառայողների աշխատանքային պատշաճ պայմանների ապահովման հետ կապված հարցերը, որոնք ևս հատուկ քննարկման առարկա կդառնան իրավասու մարմինների հետ հաղորդակցության շրջանակներում:

Տեղեկացում. ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման նոր հասցեն է՝ Լոռու մարզ քաղաք Վանաձոր, Վարդանանց փողոց, շենք 33, տարածք 1, +374 55 065 116:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031