Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկախ ամեն ինչից, դուք միշտ պահպանել եք բարձր ստանդարտները». Հասարակական-քաղաքական գործիչները շնորհավորում են «Առավոտի» տարեդարձը․ մաս 3

Օգոստոս 02,2025 23:55

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը

Ուսանողական տարիներից «Առավոտ» օրաթերթի ընթերցող եմ։ Դա ոչ միայն եղել է օրաթերթ, այլ մշտապես մրցունակ լրատվամիջոց՝ յուրացնելով ժամանակի շունչը՝ պահպանելով իր ձեռագիրը, ոճը և սկզբունքները։ Այն դարբնոց է եղել Հայաստանի լավագույն լրագրողներից շատերի մասնագիատական կայացման և ճանաչման համար։ Շնորհավորում եմ «Առավոտ»-ի ողջ թիմին, ներկա ու նախկին լրագրողներին, ու ամենակարևորը՝ բոլոր ընթրցեղներին՝ «Առավոտ»-ի ծննդյան օրվա առթիվ։

Թող հավետ հաջողություններով բացվեն բոլոր առավոտները «Առավոտ»-ի համար, իսկ դրա դեմ ոտնձգություն անողները թող վաղը տեսնեն իրենց կյանքի վերջին առավոտը։

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ, «CyberHUB-AM»-ի համահիմնադիր Արթուր Պապյանը ֆեյսբուքում գրում է․

Սիրելի՛ «Առավոտ»-ականներ, սիրելի՛ ընկերներ,
Այսօր ձեր 31-րդ տարեդարձն է, և ես անկեղծորեն ուրախ եմ շնորհավորելու ձեզ՝ անկախ Հայաստանի լրագրության ամենակարևոր և ամենահարգված խորհրդանիշներից մեկին։ Ես հիանում եմ ձեր նվիրումով ու պրոֆեսիոնալիզմով։ Անկախ ամեն ինչից, դուք միշտ պահպանել եք բարձր ստանդարտները և շարունակել եք ծառայել հանրությանը՝ լինելով անկողմնակալ և համարձակ։

Ցավոք, այս օրերին դուք ստիպված եք լքել ձեր խմբագրությունը Մամուլի շենքում՝ իշխանությունների՝ իմ կարծիքով ակնհայտ թշնամական գործողությունների պատճառով։ Իշխանությունները՝ նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շատ լավ են հասկանում, որ մեդիան երկրի ժողովրդավարական զարգացման հիմքն է։ Եվ այն, որ լրատվամիջոցներին աջակցելու փոխարեն՝ իշխանությունները ճնշում են մեդիային, նշանակում է մեկ բան՝ նրանք դեմ են ժողովրդավարությանը։

Սա ցավալի արձանագրում է մի իրավիճակում, երբ միջազգային ասպարեզում մեր միակ փոքրիշատե «վաճառվող» բրենդը ժողովրդավարությունն է…
Եվ չնայած բոլոր դժվարություններին՝ մեկ անգամ ևս շնորհավորում եմ և հայտնում եմ իմ անսահման աջակցությունը «Առավոտ»-ին և բոլոր անկախ լրատվամիջոցներին:

Իրավաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքում գրում է․

Ինչ ինձ հիշում եմ՝ հիշում եմ նաև «Առավոտ»-ը։ Այդ լրատվականը, իր հանդարտ ընթացքով, դասական լրագրության վարքականոնով, միշտ ընկալվել է որպես կայունության կղզյակ։ Ուստի հնարավոր է չսիրել, չհարգել այս կամ այն «առավոտականին»՝ գլխավոր խմբագրից մինչև լրագրող, բայց չեմ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր չհարգել «Առավոտ»-ը՝ որպես պատկառելի ավանդույթ ու ճանաչելի դիմագիծ ունեցող կառույց։

Այս առումով՝ «Առավոտ»-ին Մամուլի տնից դուրս անելու՝ ՔՊ-ական իշխանության որոշումը համարում եմ ոչ միայն հակաիրավական, այլև մարդկայնորեն ցածր ու հանրայնորեն զազրելի քայլ։ Միաժամանակ, այդ քայլը համարում եմ ՔՊ-ին խիստ բնորոշ, քանի որ գործ ունենք իրավունքը չհարգող, մարդկայնորեն ցածր ու հանրայնորեն զազրելի մարդկանց հետ, որոնք թերևս ֆիզիկական հաճույք են ստանում իրենց բաժին հասած ժամանակավոր իշխանությունը չարաշահելուց։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031