Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանում չեն բացառել, որ կարող է դադարեցվել ավիահաղորդակցությունն Ադրբեջանի հետ՝ «տեղանունների պատերազմի» պատճառով

Օգոստոս 03,2025 10:54

Ռուսաստանը կարող է հրաժարվել ընդունել Ադրբեջանից ժամանող ինքնաթիռներն ու գնացքները, եթե այդ երկրում տարածում ստանա ռուսական քաղաքների «վերանվանման» պրակտիկան։ Այս մասին RTVI-ին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ների արձագանքը ՏԱՍՍ-ի մի հրապարակման մեջ «Ստեփանակերտ» անվան օգտագործման առնչությամբ, հաղորդում է RTVI-ն։

«Ինչ վերաբերում է ռուսական քաղաքների և աշխարհագրական անվանումների վերանվանումներին, որոնք Ադրբեջանը որոշել է իրականացնել իբր որպես պատասխան քայլ, ապա ես մաղթում եմ հաջողություն։ Միայն նշեմ, որ այդ պարագայում մենք, ամենայն հավանականությամբ, չենք կարողանա ընդունել գնացքներ և ինքնաթիռներ Ադրբեջանից, եթե դրանցում նշանակության վայրը գրվի այնպես, ինչպես նրանք այժմ որոշել են», — նախազգուշացրել է Զատուլինը։

Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանը՝ որպես «պատմականորեն արմատավորված պետություն, ի տարբերություն ներկայիս Ադրբեջանի», և որպես «ավելի հասուն հասարակություն», չի զբաղվի «անիմաստ բաներով» և հայելային քայլեր չի ձեռնարկի ադրբեջանական ԶԼՄ-ներում ռուսական քաղաքների անվանափոխությունների պատասխանին։

Զատուլինը նշել է, որ Ստեփանակերտը «միշտ էլ Ստեփանակերտ է եղել», իսկ դրա վերանվանումը Խանքենդի «պատճառ չէ՝ քմահաճությամբ մոտենալու» ԶԼՄ-ների այն նյութերին, որոնք անդրադառնում են Ադրբեջանի «բարբարոսական գործողություններին» նախկին չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում։

«Խորհրդային տարիներին այն Ստեփանակերտ էր 20-ական, 30-ական, 40-ական, 50-ական, 70-ական թվականներին՝ մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը։ Այն Ստեփանակերտ էր Ադրբեջանի Հանրապետության, Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմում, որի տարածքային ամբողջականության վրա այժմ հավակնում է ժամանակակից Ադրբեջանը», — ընդգծել է պատգամավորը։

Նրա կարծիքով՝ Բաքուն «ձգտում է հնարավորինս անադեկվատ վարքագիծ դրսևորել՝ Ռուսաստանի հակառակորդների երախտագիտությանն արժանանալու համար»։

«Սա միտումնավոր կերպով փչվում է, և մենք պետք է հասկանանք դրա պատճառը, քանի որ հենց այդտեղ է, որ Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունն իր շահն է տեսնում՝ հնարավորություն՝ չհամաձայնեցնել իր քայլերը Ռուսաստանի հետ, չխորհրդակցել, չլսել նրան։ Այդպես է այն պատրաստվում ուժով բացել Զանգեզուրի միջանցքը և շարժվել դեպի Կասպից ծով՝ հետապնդելով իր և Թուրքիայի շահերը», – հայտարարել է Զատուլինը։

«Սա միտումնավոր կերպով չափազանցվում է, և մենք պետք է հասկանանք դրա պատճառը, քանի որ Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունն իր շահն է տեսնում, հնարավորություն՝ չհամաձայնվելու Ռուսաստանի հետ, չխորհրդակցելու, չլսելու նրան։ Այդպես է այն պատրաստվում ուժով բացել Զանգեզուրի միջանցքը և շարժվել դեպի Կասպից ծով՝ հետապնդելով իր և Թուրքիայի շահերը», – հայտարարել է Զատուլինը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031