Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը, Արցախի հարցում բավականին լոյալ վերաբերվելով Ադրբեջանին, փորձեց ժամանակ շահել, բայց հիմա ակնհայտ է՝ ՌԴ-Ադրբեջանի միջեւ կա լրջագույն կոնֆլիկտ. քաղաքագետ

Օգոստոս 03,2025 19:32

-Դեռեւս 90-ականներից օգտագործում էին Ստեփանակերտի փոխարեն Խանքենդի անվանումը, սա  է իրականությունը, նոր չեն վերանվանել: Դա վերաբերում է  նաեւ Մարտակերտի ու մյուս գյուղերի ու քաղաքների անվանմանը: Հարցն ուրիշ բանի մեջ է, թե այս կոնֆլիկտը ՌԴ-Ադրբեջանի միջեւ ինչու է  սկսվել: Իսկ այդ անվանումների հետ կապված բանավեճը, որը նաեւ Վոլգայի անվանումն են այլ ձեւ ասել, Օրենբուրգի փոխարեն են ղազախական անուն օգտագործում եւ այլն, սա այդ կոնֆլիկտի արտահայտություններից է: Իսկ կոնֆլիկտը կայանում է նրանում, որ Ադրբեջանը թուրքական աշխարհի քաղաքականություն է տանում արեւմտյան տրամաբանության մեջ.-Aravot.am-ին ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ մեկնաբանելով ռուսական քաղաքների «անվանափոխությանը» Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի արձագանքին:

Հիշեցնենք, որ Զատուլինն ասել էր, որ Ռուսաստանը կարող է հրաժարվել Ադրբեջանից ինքնաթիռներ և գնացքներ ընդունելուց, եթե ռուսական քաղաքներն «անվանափոխելու» պրակտիկան լայն տարածում գտնի հանրապետությունում։

Քաղաքագետի խոսքով. «Ռուսաստանը Արցախի հարցում բավականին լոյալ վերաբերելով Ադրբեջանին՝ ինչ-որ առումով  փորձեց ժամանակ շահել, բայց հիմա արդեն ամեն ինչ ակնհայտ է դառնում, որ ՌԴ-Ադրբեջանի միջեւ կա լրջագույն կոնֆլիկտ: Դա արտահայտվել է  անվանումների կոնտեքստում»:

Մեր զրուցակցի խոսքով, ՌԴ-Ադրբեջան հարաբերություններում խնդիրը աշխարհաքաղաքական զարգացումներն են. «ՌԴ համար կարեւոր է Իրանի հետ կապը ու դրանով Պարսից ծոց ու Հնդկական օվկիանոս դուրս գալը, իսկ Արեւմուտքը թուրքերի ու ադրբեջանցիների միջոցով փորձում է  այդ կապը խզել ու մտնել Կենտրոնական Ասիա: Այս կոմունիկացիաների պայքարն  է գնում, որը աշխարհաքաղաքական նշանակություն ունի: Կարող է  ժամանակավոր  հարաբերությունները նորից նորմալանան, նորից լարվեն, բայց ֆունդամենտալ հարցը աշխարհաքաղաքական հակասությունն է, որը մի օր ինչ-որ ձեւի կարտահայտվի: Ես կարծում եմ՝ կարտահայտվի ավելի սուր այն ժամանակ, երբ ուկրաինական կոնֆլիկտը հանգուցալուծման գամ, այդ ժամանակ Իրանն ու Ռուսաստանը կկենտրոնանան Հարավային կովկասի ու Կենտրոնական Ասիայի ուղղությամբ »:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031