Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքներից և օրենքի գերակայությունից խոսող ու այդ դաշտում գործող որևէ կառույց, կազմակերպություն, գերտերություն որևէ լուրջ արձագանք չիջեցրեց. Տիգրան Աբրահամյան

Օգոստոս 04,2025 10:22

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ՖԲ գրառումը.

Ադրբեջանն իր երկրում տեղայված Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունն է փակում, դրանից առաջ էլ ՄԱԿ-ի տարբեր ծրագրեր, միջազգային ԶԼՄ-ների թղթակցային գրասենյակներ և այդպես շարունակ, սակայն որևէ լուրջ դերակատարի կողմից արձագանք չկա:

Ադրբեջանում գերեվարված հայերի գտնվելու պայմաններում այդ երկրից հեռանում է միակ միազգային կառույցը, որը մինչև սույն թվականի հունիս ամիս այցելում էր նրանց, կոմունիկացիա ապահովում նրանց հարազատների հետ, նրանց առողջական վիճակին ծանոթանում և այլն:

Կարմիր Խաչի ներկայությունն ադրբեջանական բռնատիրության և «բեսպրեդելության» պայմաններում նաև որոշակի զգոնություն և «երրորդ աչքի» կարգավիճակ էր ապահովում:

Մարդու իրավունքներից և օրենքի գերակայությունից խոսող ու այդ դաշտում գործող որևէ կառույց, կազմակերպություն, գերտերություն որևէ լուրջ արձագանք չիջեցրեցին:

Ադրբեջանը նրանց պետք է ՌԴ-ն էներգետիկ և ենթակառուցվածքային առումով շրջանցելու, Հայաստանի հետ մի սեղանի նստեցնելու և Իրանի դեմ օգտագործելու համար, որ պայմաններում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների հիմնարար արժեքներն այլևս հեռաքրքիր չեն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031