Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկությունը, թե Թրամփը կընդունի Փաշինյանին և Ալիևին լայնորեն տարածվում է, սակայն ՀՀ քաղաքացիների հարկերով վարձատրվող կառույցներից որևէ արձագանք չկա. Մարուքյան

Օգոստոս 04,2025 12:39

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Արդեն հինգ ժամ է, ինչ համացանցում տարածվում է տեղեկություն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես սպասվում է, ուրբաթ Սպիտակ տանը կընդունի Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին. այս մասին X-ում գրել է «Թուրան» գործակալության՝ Պետդեպում պաշտոնական թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն.

«Բազմաթիվ աղբյուրներ հաստատում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են այս շաբաթվա վերջում Վաշինգտոնում հայտարարել խաղաղության իրենց մտադրության մասին»,- նշել է նա։

Այս լուրը լայնորեն տարածվում է, ամբողջ մամուլը գրում է այս մասին, սակայն ՀՀ քաղաքացիների հարկերով վարձատրվող կառույցներից որևէ արձագանք չկա։

Սպասում ենք, որ մանրամասները, ինչպես միշտ, Ադրբեջանը հայտնի՞։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031