Լրահոս
Օրվա լրահոսը

Այսինքն, վերաքննիչ դատարանը Արմեն Աշոտյանի համար սահմանել է վարչական հսկողության բավականին խիստ տարբերակ, որը դժվար է անվանել լիարժեք «ազատություն». փաստաբան

Օգոստոս 04,2025 13:32

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը

Քիչ առաջ Արմեն Աշոտյանին այցելեցին Պրոբացիայի ծառայության աշխատակիցները` տնային կալանքը դադարեցնելու և վարչական հսկողություն կիրառելու համար: Ըստ դատարանի որոշման` Արմեն Աշոտյանը պետք է չբացակայի իր բնակության վայրից 22:00-ից մինչև 08:00-ն: Շաբաթական 3 անգամ պետք է այցելի պրոբացիայի ծառայություն գրանցվելու համար, ինչպես նաև արգելվում է հաղորդակցվել գործով դեռևս չհարցաքննված վկաների հետ: Բացի այդ պահպանվում են գրավը և բացակայելու արգելքը:

Այսինքն, վերաքննիչ դատարանը սահմանել է վարչական հսկողության բավականին խիստ տարբերակ, որը դժվար է անվանել լիարժեք «ազատություն»:
Ազատությո՛ն բոլոր քաղբանտարկյալներին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031