Լրահոս
Օրվա լրահոսը

Անցած շաբաթ հայտնաբերվել է ոչ սթափ 254, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 614 վարորդ

Օգոստոս 04,2025 16:26

Հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5448 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 200 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 210 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 307 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1161, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 18, վարելու ընթացքում ծխելու՝ 466, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 350, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 540 և 1602 այլ իրավախախտում։ 144 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 362-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 20-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 145-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 69 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15522 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 253 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 254 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 614, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 3 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 74, չամրակապված վարելու՝ 4750, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 189, վարելու ընթացքում ծխելու՝ 409, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 559, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 42, արագության գերազանցման՝ 1702 և 4230 այլ իրավախախտում։

485 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1755-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 279-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 4 բեռնատար, 235-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 41 անձ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031