Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծում եմ, հրաշալի կլինի, եթե տարեկան մի քանի այսպիսի աստղերի ելույթներ լինեն Հայաստանում». Էկոնոմիկայի նախարար

Օգոստոս 04,2025 18:35

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ըստ Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպիչների Հայաստան է եկել 15000 զբոսաշրջիկ։

2024-ին էկոնոմիկայի նախարարությունը հրապարակեց իտալահայկական կոնսորցիումի «այցելությունների հետազոտությունը», ըստ որի զբոսաշրջային փաթեթ ունեցողները Հայաստան գալով միջինում ծախսում են 888 դոլար, հետևաբար, հենվելով այս հետազոտության վրա, կարող ենք պնդել, որ այս համերգի վրա ծախսված 6 մլն դոլարի դիմաց ստացել ենք ավելի քան 13,3 մլն դոլար գումար։ Ընդ որում սրա մեջ ներառված չեն բազմաթիվ այլ արդյունքներ, ինչպիսիք են, օրինակ, երկրի հանրահռչակման արդյունքում ստացվող էֆֆեկտները։

Կարծում եմ հրաշալի կլինի, եթե տարեկան մի քանի այսպիսի աստղերի ելույթներ լինեն Հայաստանում։

ՀԳ։ Իհարկե համաձայն եմ, որ շատ դժվար է հստակ հաշվել իրական ծախսերի չափը, այդ թվում 888 դոլար ծախսը շատ մոտավոր է։ Օրինակ 180 հազար դրամանոց (մոտ 470 դոլար) տոմս գնած ու Հայաստանում 5-6 օր անցկացնող զբոսաշրջիկը ամենայն հավանականությամբ շատ ավելին կծախսի քան 888 դոլարը, իսկ Վրաստանից 2 օրով եկած ու 60 հազար դրամանոց (մոտ 155 դոլար) տոմս գնած զբոսաշրջիկը թերևս կծախսի 888 դոլարից ավելի քիչ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031