Լրահոս
Օրվա լրահոսը

«JLo-ի համերգը կարող եք վայելել, հիանալ, զմայլվել… Դեռ մեծ հարց է, ո՞վ ումից և ի՞նչ պետք է սովորի». Հասմիկ Պապյան

Օգոստոս 04,2025 19:11

ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«JLo-ի համերգը կարող եք վայելել, հիանալ, զմայլվել, (ըստ ճաշակի…), բայց ոչ մի դեպքում իրավունք չունեք  հայ կանանց «հորդորել» օրինակ վերցնել, կամ հետևել նրան։

Հայ կինը գաղթի ճանապարհին իր կռնակին մագաղաթներ ու գրքեր է կրել, 90-ական թվականների անլույս, անջուր և ցուրտ տարիներին երեխաներին օսլայած, ձյունաճերմակ շապիկներով  ամեն առավոտ դպրոց է ճանապարհել, մոտ մեկ տարի շրջափակված Արցախում ընտանիքի համար կերակուր հայթայթել, սփոփել և ուժ է տվել, ոչ թե ողջ կյանքում առանց դադարի «բռնացել» է իր մարմնի և հոգու վրա, օրերով դուրս չգալով «ֆիթնես» սրահներից…

Դեռ մեծ հարց է, ո՞վ ումից և ի՞նչ պետք է սովորի…»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031